Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, վերջինիս կողմից շահագործվող Մերսեդես ՄԼ մակնիշի ավտոմեքենայով, Նռնաձոր գյուղի մերձակայքում, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել և կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը և վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ձերբակալվել են Մեղրի համայնքի տարածքում:
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել քրեական վարույթ, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, դատարանի որոշմամբ կալանավորվել են։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում