Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը
Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել անվանի կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են մշակույթի գործիչներ, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, կոմպոզիտորի հարազատները, արվեստասեր սևանցիներ։
Ներկաներն իրենց երախտագիտության խոսքն ուղղել են հարթաքանդակի հեղինակ Արտաշես Սարգսյանին, ինչպես նաև նախաձեռնության իրականացմանն աջակցած անձանց և այն կյանքի կոչած կոմպոզիտորի կնոջը՝ Կարինե Սարգսյանին, և որդուն՝ Դավիթ Սարգսյանին։
«Վալերի Սարգսյանը շուրջ 20 տարի ղեկավարել է Սևանի երաժշտական դպրոցը։ 2015 թվականին Սևան համայնքի ավագանու որոշմամբ դպրոցը կոչվել է նրա անունով՝ արժևորելով նրա մեծ ներդրումը համայնքի երաժշտական կյանքի և երիտասարդ սերնդի կրթության գործում։
Այսուհետ երաժշտական դպրոցի մուտքը կզարդարի մեծանուն կոմպոզիտորի հարթաքանդակը՝ ամեն օր հիշեցնելով նրա անցած ստեղծագործական ուղու, մանկավարժական վաստակի և սերունդներին թողած անգնահատելի ժառանգության մասին։
Հարթաքանդակի բացումը հարգանքի տուրք էր վաստակաշատ արվեստագետի հիշատակին՝ խորհրդանշելով նրա հարուստ երաժշտական ժառանգության փոխանցումը գալիք սերունդներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում