Հայրը վրաերթի է ենթարկել 1,5-ամյա դստերը
Արարատ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ավտոմեքենայի հետընթաց շարժման հետևանքով վրաերթի է ենթարկվել 1,5-ամյա երեխա, որը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան անզգուշաբար, ավտոմեքենան հետընթաց վարելիս, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ Պավել Ս.-ն։
Իրավապահները պարզել են, որ մահացածը 1,5-ամյա Անահիտ Ս.-ն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան վարորդի դուստրն էր։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից