Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Եվրամիության ղեկավարներին հայտնել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հատկապես՝ ձմռանն ընդառաջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել ԵՄ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների առջև Եվրախորհրդարանի նախագահի ավանդական ելույթից հետո։
«Մեր աջակցությունը պետք է էլ ավելի ինտենսիվ դառնա այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենից շատ կա՝ ֆինանսավորումից և մարդասիրական օգնությունից մինչև ռազմական աջակցություն և էներգետիկ անվտանգության ապահովում։ Հիմա թուլություն դրսևորելու ժամանակը չէ. ընդհակառակը՝ պետք է հաստատապես մերը պնդենք», - Մեցոլայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ուստի, նրա խոսքով, Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում օրերս բանակցային նոր կլաստերների բացումը դարձել է «կարևոր ազդակ»։ «Ես վստահեցրել եմ առաջնորդներին, որ Եվրախորհրդարանում այս հարցի շուրջ գոյություն ունի կայուն մեծամասնություն։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ առաջ շարժվելով հասցեական այցագրային սահմանափակումներ մտցնելու հարցում», - նշել է Եվախորհրդարանի ղեկավարը։
Մեցոլայի կարծիքով՝ ԵՄ-ում «արձագանքը Ռուսաստանի գործողություններին պետք է համապատասխանի Ուկրաինային աջակցելու հանձնառության մակարդակին»։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում