Էլեկտրամեքենաների սեփականատերերի ծախսերի վրա գների աճը մեծ ազդեցություն չունի
Tesla-ի Supercharger արագ լիցքավորման ցանցում էլեկտրաէներգիայի գները մեկ տարվա ընթացքում աճել են 15%-ով՝ հասնելով մեկ կՎտ/ժ համար միջինը 0,569 դոլարի՝ առանց բաժանորդագրության լիցքավորվող օգտատերերի դեպքում։
Tesla-ի ծառայության բաժանորդները վճարում են մեկ կՎտ/ժ-ի համար միջինը 0,396 դոլար։ Նրանց համար ևս գինն աճել է՝ մոտ 9%-ով։ Միաժամանակ, Tesla-ի մրցակից արագ լիցքավորման ցանցերի միջին գինը վերջին հինգ եռամսյակների ընթացքում մնացել է մոտ 0,533 դոլարի սահմաններում։ Tesla-ի գների բարձրացման հետևանքով ԱՄՆ-ում արագ լիցքավորման միջին գինը հասել է 0,540 դոլարի։
Գների աճը, սակայն, մեծ ազդեցություն չի ունենում էլեկտրամեքենաների սեփականատերերի տարեկան ծախսերի վրա, քանի որ լիցքավորումների մոտ 80%-ը կատարվում է տանը։ Tesla-ն շարունակում է ընդլայնել իր ցանցը․ միայն վերջին եռամսյակում ընկերությունն ԱՄՆ-ում ավելացրել է լիցքավորման 1287 միակցիչ։ Այդուհանդերձ, մրցակիցների աճի տեմպերն ավելի բարձր են եղել, և Tesla-ի մասնաբաժինը լիցքավորման շուկայում մեկ տարվա ընթացքում 54,3%-ից նվազել է մինչև 49,3%։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից