Մեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համար
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գնահատել է ներկայիս ազգային հավաքականի որակը՝ մեջբերելով նախկին ֆուտբոլիստներ Ֆրանչեսկո Տոտտիին և Ալեսանդրո Դել Պիերոյին: Իտալացիները Ազգերի լիգայի (A լիգա) երկրորդ փուլում կհանդիպեն Թուրքիայի հետ: Խաղը կկայանա երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին։
«Յուրաքանչյուր թիմ անցնում է տարբեր շրջանների միջով, և այժմ Իտալիան գտնվում է վերածննդի շրջանում: Մենք չունենք այնպիսի սերունդ, ինչպիսին Տոտտիի, Դել Պիերոյի և անցյալի այլ մեծ չեմպիոնների օրոք էր։ Առաջին հերթին մեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համար: Մեզ ուրիշ ոչինչ պետք չէ», - Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մանչինին, ով նախկինում աշխատել է «Մանչեսթեր Սիթիում», նաև մերժել է այն ենթադրությունները, որ Մանչեսթերյան ակումբի կողմից Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնները խախտելու համար հնարավոր պատժամջոցը որևէ կերպ ազդում է իր վրա։ «Այս հարցը ինձ չի վերաբերում, և դա նորություն չէ։ «Մանչեսթեր Սիթին» անմեղ է, իսկ ինչ վերաբերում է կրկնակի պայմանագրի իրավիճակին, ապա դա իմ խնդիրը չէ, այլ նրանցը, եթե դա կա», - Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
armsport.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա