Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն Բանուգործը թողել են, որ գործ գտնեն․ ԵՊՀ-ում ԲանՈՒԳործ էքսպո է Կիևում հարվածի է ենթարկվել «Ուկրնավթա» ընկերությանը պատկանող բենզալցակայանը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտել Amazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցեր Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտում Պատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել Տուրիստ չեմ` ավտոբուս չկա Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմում ԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. ՓաշինյանԱլիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացունԲանուգործը թողել են, որ գործ գտնեն․ ԵՊՀ-ում ԲանՈՒԳործ էքսպո էԿիևում հարվածի է ենթարկվել «Ուկրնավթա» ընկերությանը պատկանող բենզալցակայանը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտելAmazon Web Services ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող հարցերՄոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտումՊատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել Տուրիստ չեմ` ավտոբուս չկաԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներԼավրովը մեկնել է Նյու ՅորքԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասինԱրդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներումՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածքԱրգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեցԱշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացելՇենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըԹրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցովՈվ կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթումԲալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվումՇարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորելԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել Նյու ՅորքումՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանց տեղումների եղանակՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում 32 ժամով գազամատակարարումը կդադարեցվիԼա Լիգայի նախագահը մրցաշարի սեփականատերը չէՔննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ ԶելենսկիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումԵրբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է (տեսանյութ)Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ ԱռուշանյանՎարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըԱշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. ԳուտերեշՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումըTRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը (տեսանյութ)Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգըԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնումՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համարՄաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն էՀամայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելՓոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվելԱնկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել
Ավտո

Տուրիստ չեմ` ավտոբուս չկա

«Ախպեր, դու որ ինձ կանգնացրիր՝ մտածիմ տուրիստ ես»։ Այսպես ասաց տաքսու վարորդը, երբ նստեցի մեքենա, ինչին ես կես կատակ կես լուրջ պատասխանեցի՝ չէ, տուրիստ չեմ, ավտոբուս չկա։

Հետաքրքիր այս երկխոսության նախապատմությունը այն մասին է, թե ինչու նորմալ չի աշխատում Արարատի մարզի միասնական տրանսպորտային համակարգում գործող Նարեկ-Երևան երթուղայինը։ Այն, ի դեպ, վերջերս է հաղթել մրցույթը և սպասարկում է ամբողջ Արարատի մարզը, ներառյալ այն երթուղին, որով ես սովորաբար գնում և վերադառնում եմ Երևանից։ 

Այդ կիրակի  օրը չվացուցակով նշված ժամին գյուղի կանգառում ավտոբուսին երկար սպասելուց հետո հասկացա, որ ավտոբուսը չի գալու․ կիրակի օրերին այլ չվացուցակ է: Կիրակի օրերին Երևան գնացող չկա՞։ Սակայն այդ կիրակի կար՝ ես, ով հասկանալով, որ ավտոբուսը այդպես էլ չի գալու իսկ մոտակայքում տաքսի չկա, փորձեցի ոտքով իջնել ճանապարհով հնարավորինս շուտ որևէ մեքենա կամ տաքսի գտնելու հույսով։ Ի վերջո ճանապարհին տաքսի հայտնվեց։ Իմ շատ արագ քայլերով, չափից ավելի իրերով ծանրաբեռնված, վարորդի մոտ թողել էի օտարերկրացու՝ «տուրիստի» տպավորություն։ 

Բայց այս պատմությունը սկսվեց նրանից, որ չկար ավտովուս։ Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են մտածում այս մասին պատկան մարմինները՝ այդպես էլ պետք է լինի՞։

Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Նախարարությունից  պատասխանեցին, որ Նարեկ-Երևան թիվ 460 միջմարզային երթուղին, ըստ չվացուցակի պետք է իրականացվի շաբաթվա բոլոր օրերին։

Միաժամանակ նախարարությունը նշում է, որ երթուղիների աշխատանքային գրաֆիկը կարող է պայմանավորված լինել աշխատանքային ռեժիմով, և այդ փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ներառված լինի երթուղու հաստատված չվացուցակում։

Այսինքն՝ եթե, օրինակ, կիրակի օրերին տվյալ երթուղին չի սպասարկելու ուղևորներին, այդ մասին պետք է նշված լինի հաստատված չվացուցակում։ Ստացվում է՝  նախարարության պատասխանի համաձայն, այն պետք է աշխատի շաբաթվա բոլոր օրերին։ Իսկ Նարեկ-Երևան 460 երթուղու դեպքում նման նշում գոյություն չունի։

Փաստորեն, իմ՝ այդ կիրակի սպասված ավտոբուսը չպետք է պարզապես «չլիներ»՝ այն նախատեսված էր չվացուցակով, չնայած որ կիրակի էր: Իսկ եթե չվացուցակով նախատեսված ժամին ավտոբուսը չի գալիս, հարցն արդեն ոչ թե չվացուցակի, այլ դրա կատարման մասին է։

Նախարարության պատասխանի համաձայն՝ հաստատված չվացուցակների պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Օրենսդրությամբ էլ չվացուցակով սահմանված մեկնելու ժամերի խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Ու այստեղ արդեն առաջանում է հաջորդ հարցը՝ եթե ավտոբուսը չվացուցակով պետք է գար, բայց  չկա, ապա ո՞վ է պատասխան տալու դրա համար։ 

Արմեն Խեչումյան