ԵՄ-ն անդամակցության «նպատակային պլաններ» է պատրաստում 4 երկրների համար. Politico
Եվրամիությունը ծրագրում է տարբերակված մոտեցում կիրառել առավել «հեռանկարային» թեկնածու երկրների ինտեգրման հարցում, գրում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի իր աղբյուրներին։ Ըստ այդ տվյալների՝ առանձին «ճանապարհային քարտեզներ» կպատրաստվեն Ուկրաինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի համար։
Յուրաքանչյուր փաստաթուղթ կպարունակի հստակ, քայլ առ քայլ «նպատակային պլաններ», ներառյալ՝ բարեփոխումների կոնկրետ պահանջներ։
Նոր ռազմավարությունը ենթադրում է թեկնածուների բաժանում «առաջատարների» և «ետ մնացողների»։ Վրաստանի, Թուրքիայի և Սերբիայի հայտերի համար առանձին պլաններ չեն մշակվի, քանի որ Բրյուսելը մտահոգություններ ունի ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում նրանց հետընթացի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Politico-ն նշում է, որ թեև Ուկրաինան, Մոլդովան, Չեռնոգորիան և Ալբանիան համարվում են «հեռանկարային», նրանց ընդունման գործընթացը «նախկինի պես դանդաղ է, իսկ ժամկետը՝ անորոշ»։
Ընդլայնման քաղաքականության վերանայումը թելադրված է խիստ աշխարհաքաղաքական անհրաժեշտությամբ, գրում է պարբերականը։ ԵՄ պաշտոնյաները մտահոգված են, որ ինտեգրման չափազանց դանդաղ գործընթացը կարող է հուսահատություն առաջացնել թեկնածու երկրներում և հնարավորությունների պատուհան բացել մրցակիցների ազդեցության համար։
Այս գործընթացը մեղմելու համար ԵՄ-ն դիտարկում է «աստիճանական ինտեգրման» հայեցակարգը։ Ընդլայնմանը զուգահեռ՝ Բրյուսելը ծրագրում է բարեփոխել հենց բլոկի ներքին աշխատանքային մեխանիզմները։
Հաշվի առնելով Հունգարիայի փորձը, որն օգտագործում էր վետոյի իրավունքը առանցքային որոշումները արգելափակելու համար, Եվրահանձնաժողովը ցանկանում է ներդնել մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա նոր անդամներին տապալել համաեվրոպական քաղաքականությունը։ Մասնավորապես, քննարկվում են արտակարգ իրավիճակների վերաբերյալ դրույթներ և «անցումային շրջաններ» նոր մասնակիցների համար։
Ակնկալվում է, որ ընդլայնման քաղաքականության մանրամասները ԵՄ ղեկավարությանը կներկայացվեն հոկտեմբերի 6-ին, իսկ ինտեգրման ռազմավարական հարցերը կդառնան հոկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի առանցքային թեման։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա