Մենք չենք խախտել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը
Սեղանին դրված է շատ ողջամիտ ծրագիր։ Եթե նրանք առանց հիմնավոր պատճառի մերժեն այն, ապա դա իրենց մեղքը կլինի, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքին։
«Հարկ եմ համարում նշել նաև, որ թեև նախագահ Թրամփից լսել ենք, թե նա մերժում է այս գործարքը, մենք դեռ սպասում ենք պաշտոնական արձագանքի՝ միջնորդների միջոցով։ Եթե նրանք լուրջ են տրամադրված Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ համաձայնագրի հարցում, ապա հիմա դրա հնարավորությունը կա։
Մենք առաջարկել ենք այս յոթօրյա ծրագիրը։ Մենք ցանկանում ենք, որ նրանք կատարեն որոշակի քայլեր, որոնք կարող են իրականացնել չորս-հինգ օրվա ընթացքում, և այդ դեպքում վեցերորդ օրը նեղուցը կբացվի, իսկ յոթերորդ օրը մենք կվերսկսենք բանակցությունները վերջնական համաձայնագրի շուրջ»,- ասել է նա։
Արաղչին նաև նշել է, որ ուրանի 60%-անոց հարստացումն անօրինական չէ։ «Այն իրականացվում է խաղաղ նպատակներով։ Նախկին բանակցությունների ընթացքում մենք փարատել ենք բոլոր մտահոգությունները։ Եթե նման հարց դեռ կա, ապա ինչո՞ւ նրանք ռմբակոծեցին մեզ։ Մի՞թե նրանց թույլատրված է ռմբակոծել ամեն ինչ, ինչն իրենք անօրինական են համարում։ Դրա համար որևէ արդարացում չկա։
Պատերազմը լուծում չէ։ Դա բանակցությունների թեմա էր, և մենք նախկինում արդեն զբաղվել ենք դրանով։ Մենք ուրանը հարստացրել ենք մինչև 60%՝ խաղաղ նպատակներով, և դա տեղավորվում է մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում։ Մենք չենք խախտել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը»,- ասել է նա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա