Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը
Արմավիրի քաղաքապետը և նրա տեղակալը՝ առանց համայնքի ավագանու կողմից համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին որոշում կայացնելու, 2006-2009 թվականների ընթացքում Արմավիր քաղաքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9790 քմ մակերեսով տարածքներից 18 հողատարածք օտարել են տարբեր անձանց: 2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 18 հողատարածքների վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
Հայցերից մեկը, որը վերաբերում է Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջին, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի վճռով բավարարվել է. անվավեր է ճանաչվել Արմավիր համայնքի կողմից կատարված՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող՝ 50 քմ մակերեսով հողատարածքի աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվական հոկտեմբերի 1-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող` 50 քմ մակերեսով հողամասը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը