Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը Ամստերդամում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Գերմանիայի ընտրանու հետ: Այս հանդիպումը նշանավորվեց որպես նորամուտային երկու թիմերի նոր գլխավոր մարզիչների՝ Չավիի և Յուրգեն Կլոպի համար:
Նիդերլանդների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին, ամփոփելով խաղը, նշել է, որ իր թիմն ավելիին էր արժանի. «Արդյունքը մեզ համար այնքան էլ գոհացուցիչ չէ, քանի որ, անկեղծ ասած, մենք ավելի ուժեղ էինք Գերմանիայի հավաքականից և արժանի էինք հաղթանակի։ Առաջին խաղակեսում տղաները մի փոքր նյարդայնանում էին, պակասում էր հավակնոտությունը. հավանաբար ազդում էր այն հանգամանքը, որ նոր մարզիչ ունեն և տնային խաղում մրցում են Գերմանիայի նման թիմի հետ։
Սակայն ընդմիջումից հետո մենք սկսեցինք ցուցադրել մեր ֆուտբոլը՝ դրսևորելով բնավորություն, ինտենսիվություն և հաղթելու մեծ ցանկություն։ Շատ ուրախ եմ, որ երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստները հասկացան իրենց գերազանցությունը։ Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք և լավ պրեսինգ կիրառեցինք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չավին հատուկ առանձնացրել է նաև ազգային թիմում իրենց նորամուտը նշած ֆուտբոլիստներին՝ Ռուբեն վան Բոմելին և Մեքս Մերդինկին. «Ռուբենն իր առաջին իսկ խաղում տարբերություն ստեղծեց: Նա խլեց գնդակն ու բարձրակարգ գոլային փոխանցում կատարեց, նա իսկական թոփ խաղացող է: Մեքսը նույնպես հիանալի խաղաց, շատ վազեց ու պայքարեց թիմի համար»:
Խոսելով մրցավարության մասին՝ Նիդերլանդների մարզիչը հավելել է, որ ոչ-ոքին չի արդարացնում մրցավարական որոշումներով, սակայն նշել է, որ մրցավարի որոշ գործողություններ (շուտ հնչեցրած սուլիչը) անտեղի շփոթեցրել են իր ֆուտբոլիստներին:
Ազգերի լիգայի 2-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը սեպտեմբերի 27-ին արտագնա խաղում ուժերը կչափի Սերբիայի հետ, իսկ Գերմանիան նույն օրը կհյուրընկալի Հունաստանին:
armsport.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում