Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտում Պատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել Տուրիստ չեմ` ավտոբուս չկա Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմում ԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներ Լավրովը մեկնել է Նյու Յորք ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին Արդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներում Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացել Շենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը

Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանում էներգետիկայի ոլորտումՊատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինական կողմը չի համաձայնել տարածքներ զիջել Տուրիստ չեմ` ավտոբուս չկաԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված օրենքներԼավրովը մեկնել է Նյու ՅորքԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասինԱրդար անցում․ հավասարության և ներառականության ապահովումը էներգետիկ բարեփոխումներումՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածքԱրգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեցԱշխարհի առաջնությանն ընդառաջ ռուս մարմնամարզիկները դեռ վիզա չեն ստացելՇենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըԹրամփը կիսվել է Newsmax-ին Հաջիևի տված հարցազրույցովՈվ կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթումԲալկանյան թիմին խիտ և բարդ օրացույց է սպասվումՇարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշեցրել է, որ ութ հակամարտություն է կարգավորելԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպում են ունեցել Նյու ՅորքումՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանց տեղումների եղանակՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում 32 ժամով գազամատակարարումը կդադարեցվիԼա Լիգայի նախագահը մրցաշարի սեփականատերը չէՔննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ ԶելենսկիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումԵրբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է (տեսանյութ)Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը. Դավիթ ԱռուշանյանՎարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըԱշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. ԳուտերեշՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումըTRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը (տեսանյութ)Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգըԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնումՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համարՄաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն էՀամայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելՓոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվելԱնկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերելԹրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփելԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել էԱՀԾ ղեկավարը մեկնել է ԲաքուՄենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էրԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպորտ

Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարն առանձնացավ պատմական իրադարձությամբ: 39-ամյա հայտնի հայ ըմբիշ, աշխարհի չեմպիոն և Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ներկայացնելով Արգենտինան, ոսկե մեդալ նվաճեց մինչև 77 կգ քաշային կարգում:

Եզրափակիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 4-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ կոլումբիացի Խաիր Կուերոյի նկատմամբ՝ ռևանշի հասնելով խմբային փուլում նրանից կրած պարտության դիմաց: Այս մեդալը պատմական նշանակություն ուներ Արգենտինայի համար. երկիրը վերջին 16 տարիների ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ըմբշամարտի ոսկե մեդալ չէր նվաճել: «Արգենտինայի այս երկարամյա դադարն ինձ համար հսկայական մոտիվացիա էր՝ հաղթելու և՛ ինձ, և՛ երկրի համար: Անհավատալի զգացողություն էր»,- նշել է հայ ըմբիշը մրցաշարից հետո:

Արսեն Ջուլֆալակյանի անունը հայկական սպորտում վաղուց արդեն ոսկե տառերով է գրված: Ծնվելով 1987 թվականին Գյումրիում՝ 1988-ի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ընտանիքում, Արսենը կարողացավ կերտել սեփական փառահեղ ուղին: 2009-ին նա դարձավ Եվրոպայի, իսկ 2014-ին՝ աշխարհի չեմպիոն, սակայն նրա կարիերայում շրջադարձային եղավ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը:

Թվում էր, թե 2021 թվականի հուլիսին, «Տոկիո-2020»-ի ուղեգրի համար պայքարում հավաքականի ներսում տեղի ունեցած վիճահարույց որոշումներից և քաղաքականություն մուտք գործելուց հետո, նրա սպորտային կարիերան ավարտված է: Սակայն 2023 թվականին Շվեյցարիայում կայացած հանդիպումը արգենտինացի նախկին օլիմպիական ըմբիշ, ներկայումս Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնյա Յուրի Մայերի հետ, փոխեց ամեն ինչ: «Չե՞ս ցանկանում քո չորրորդ Օլիմպիական խաղերում ներկայացնել Արգենտինան»,- Մայերի այս անսպասելի առաջարկը վերածնեց Ջուլֆալակյանի սպորտային կիրքը:

Վերադարձը հեշտ չէր: Ջուլֆալակյանը պատրաստվում էր հանդես գալ «Փարիզ-2024»-ում, սակայն ծանր վնասվածքի պատճառով ստիպված եղավ մեկ տարի տրամադրել վերականգնմանը: Չցանկանալով սպորտից հեռանալ վնասվածքի պատճառով՝ նա շարունակեց պայքարը և արդեն 2025 թվականին Մոնտերեյում կայացած Համաամերիկյան առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:

Ռոսարիոյում կայացած Հարավամերիկյան խաղերի այս ոսկին ամրապնդեց նրա դիրքերը նոր հավաքականում: Տեղի երկրպագուները հայ չեմպիոնին ընդունեցին որպես յուրայինի, իսկ ինքը՝ Ջուլֆալակյանը, արդեն նախանշել է հաջորդ գլխավոր նպատակը: Չնայած 39 տարեկան հասակին՝ փորձառու ըմբիշը հայտարարել է, որ մտադիր է պայքարել 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար՝ կրկին Արգենտինայի դրոշի ներքո:

Ռոսարիոյում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարն անցավ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Արգենտինայի հավաքականին ևս մեկ արծաթե մեդալ պարգևեց 21-ամյա Ռիկարդո Նաուել Գոմեսը (97 կգ), իսկ թիմային հաշվարկում աչքի ընկան նաև Վենեսուելայի ներկայացուցիչները՝ նվաճելով երեք ոսկե մեդալ: