Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին ԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելու Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի Ուկրաինայով Լեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիք Վաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբ Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Վենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունը Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունը

Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբՄելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն էԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՎենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունըԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունըԱշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվեց Հայաստանին (տեսանյութ)ՀՕՊ ստորաբաժանման վարժանքները՝ «Կարիճ» զենիթային հրթիռային համալիրի կիրառմամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի ՀանրապետությունումՍպասվում են տեղումներՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՄեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար
Գիտություն

Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04։05-ին, Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային։ Այդ պահը Հյուսիսային կիսագնդում կնշանավորի աստղագիտական աշնան, իսկ Հարավայինում՝ գարնան սկիզբը։ «Գիշերահավասար» անվանումն ինքնին կարող է մոլորեցնող լինել, քանի որ այն լիովին ճշգրիտ չի նկարագրում երևույթը։ Մթնոլորտը բեկում է արևի լույսը(ռեֆրակցիա), ինչի հետևանքով Արևը մի փոքր տեսանելի է դառնում մինչև իր իրական ծագելը և մի փոքր՝ մայր մտնելուց հետո։ Սա ցերեկը փոքր ինչ ավելի երկար է դարձնում, քան գիշերը։ Գիշերահավասարի օրը ցերեկային լույսի տևողությունը հասարակածում մոտավորապես 12 ժամ 6 րոպե է, 30° լայնության դեպքում՝ մոտավորապես 12 ժամ 8 րոպե, իսկ 60° լայնության դեպքում՝ մոտավորապես 12 ժամ 16 րոպե։

Աշունը Հյուսիսային կիսագնդում կտևի մինչև դեկտեմբերի 22՝ ձմեռային արևադարձ, որը համարվում է տարվա ամենակարճ ցերեկը: Դրանից հետո օրերը աստիճանաբար կսկսեն երկարել, և հաջորդ գիշերահավասարով կնշանավորի գարնան գալուստը՝ 2027 թվականի մարտի 21-ին:

Հետաքրքիր է, որ Հյուսիսային կիսագնդում աշունն ու ձմեռը միասին մոտ մեկ շաբաթով ավելի կարճ են, քան Հարավային կիսագնդում։ Գարնանային գիշերահավասարից մինչև աշնանային գիշերահավասարն ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 186 օր, իսկ աշնանայինից մինչև գարնանայինը՝ մոտ 179 օր։ Պատճառն այն է, որ Հյուսիսային կիսագնդի ձմռան ընթացքում Երկիրն Արեգակի շուրջ իր ուղեծրով շարժվում է ավելի արագ, քան Հարավային կիսագնդի ձմռան ընթացքում։

Դեռ հնուց մարդիկ ուշադիր հետևել են այս օրվա եղանակին։ Համարվել է, որ բնությունը հուշում է՝ ինչպիսին կլինի մոտակա ձմեռը և հաջորդ տարվա բերքը։ Աշնանային գիշերահավասարի հետ կապված որոշ ժողովրդական նշաններ պահպանվել են մինչև մեր օրերը։

Ըստ ժողովրդական նշանների՝

  • Տաք և անամպ եղանակը խոստանում է ուշ սկսվող ու մեղմ ձմեռ՝ առանց ուժեղ սառնամանիքների։
  • Եթե այդ օրը անձրև է տեղում, աշունը կլինի խոնավ ու երկարատև, իսկ ձմեռը՝ ձյունառատ։
  • Գետնին թափված տերևների առատությունը ցուրտ ձմռան նշան է։
  • Եթե տերևները դեռ մնում են ճյուղերին, ձմեռը շուտ չի գա։
  • Բարձր թռչող թռչունները տաք աշուն են հուշում, իսկ գետնին մոտ թռչողները՝ մոտալուտ ցրտահարություններ։
  • Գիշերահավասարի օրը որոտը հազվադեպ նշան է․ համարվել է, որ այն տաք ու երկար աշուն է կանխագուշակում։
  • Այդ օրվա հարավային քամին խոստանում է ձմռանը առատ ձնածածկույթ, իսկ հյուսիսայինը՝ սաստիկ սառնամանիքներ։
  • Եթե առավոտյան մառախուղն արագ բարձրանում և մինչև կեսօր ցրվում է, հոկտեմբերը կլինի պարզ ու չոր։
  • Կեչու վաղաժամ տերևաթափը վաղ ձմռան նշան է, իսկ եթե կեչին տերևները կորցնում է կաղնուց ուշ, ձմեռը մեղմ կլինի։ծ
  • Կաղնու և արոսենու պտուղների առատ բերքը համարվում է խիստ ու երկարատև ձմռան նշան։
  • Եթե մրջյունները փակում են մրջնանոցների մուտքերը և ձվերը տեղափոխում ավելի խորը, սպասվում են վաղ ցրտեր։