Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը
Գերմանիայում քաղաքական ցնցումները շարունակվում են․ արևելյան երկրամասերում կայացած տեղական ընտրությունների արդյունքները դիտարկվում են որպես լուրջ հարված կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության վարկանիշին (CDU)։
Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում աջակողմյան «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը հավաքել է ձայների շուրջ 38%-ը։ Շոկային է եղել Մերցի ղեկավարած քաղաքական ուժի արդյունքը։ Ավանդական պահպանողական կուսակցությունն առաջին անգամ իր պատմության մեջ չի կարողացել հաղթահարել 5%-անոց շեմը և դուրս է մնացել երկրամասի խորհրդարանից։ Ընտրությունները Գերմանիայի իշխող ուժի համար ծանր պատկեր են գրանցել նաև Բեռլինում։
Գերմանիայում քաղաքական ցնցումները շարունակվում են․ մեկ ընտրական օրում քաղաքական քարտեզն ավելի է խառնվել։ Սեպտեմբերի 20-ին ընտրություն էր երկու երկրամասում՝ Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում և Բեռլինում։ Երկու դեպքում էլ իշխող ուժից ավելի վստահել են այլ ուժերի։ Սա արդեն երրորդ ծանր հարվածն է իշխող ուժի վարկանիշին ընդամենը երկու շաբաթում։
Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ․ առաջին տեղում 38.2 տոկոսով աջակողմյան «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է՝ հայտնի որպես ազգայնական ծայրահեղական ուժ։ Երկրորդ տեղում 35.5 տոկոսով սոցիալ-դեմոկրատներն են՝ SPD-ն։ Բայց օրվա ցնցումն այն էր, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) ստացել է ընդամենը 4.9 տոկոս և առաջին անգամ պատմության մեջ դուրս մնացել այս երկրամասի խորհրդարանից։ Միջազգային լրատվամիրջոցները սա ցնցում են որակում
Սա արդեն երրորդ ծանր հարվածն է CDU-ին ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթում AfD-ի տարած 43.8% ռեկորդային հաղթանակից հետո։
Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի դաշնային կանցլերը, շտապեց հրապարակավ ընդունել իր ուժի պարտությունը , իսկ արդյունքը սարսափելի որակել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով