Իսպանիայի կանանց Մ20 հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն
Իսպանիայի կանանց Մ20 հավաքականը դարձավ Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Եզրափակիչում իսպանուհիները հաղթեցին Հս․Կորեայի հավաքականին։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի և հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ Իսպանիան ավելի դիպուկ էր՝ 4-3։ Նշենք նաև, որ Հս․Կորեայի հավաքականն ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի գոլ բաց չի թողել, սակայն նրանց չեմպիոն դառնալ չհաջողվեց։ Ավելացնենք, որ Հս․Կորեան աշխարհի գործող չեմպիոնն էր։
Մրցաշարը, որը թվով 12-րդն էր պատմության մեջ, անցկացվեց Լեհաստանում։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Կոլումբիան, որը ևս հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց Իտալիայից։
Մրցաշարը երեքական անգամ հաղթել են Հս․Կորեայի, Գերմանիայի և Կանադայի հավաքականները, Իսպանիան երկրորդ անգամ դարձավ չեմպիոն, ևս մեկ անգամ չեմպիոն է դարձել Ճապոնիան։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա