Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին Շվեյցարիան երեկ չեզոք էր, այսօր չեզոք է և ապագայում էլ կմնա չեզոք Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է. ԱՆ-ի խորհուրդները Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը ժամանել է Վաշինգտոն ՌԴ ԱԴԾ-ն հետախուզում է հայտարարել Russian Democratic Society UK ղեկավարի նկատմամբ Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ) Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակված կասկածյալը ձերբակալվել է Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտների կարգավորման ուղիները Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով մեկնել չի թույլատրվում Թրամփը չի անհանգստանում, որ տեխնոլոգիան կարող է դուրս գալ վերահսկողությունից

Վթարային ջրանջատում Գորիս քաղաքումՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՇվեյցարիան երեկ չեզոք էր, այսօր չեզոք է և ապագայում էլ կմնա չեզոքՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է. ԱՆ-ի խորհուրդներըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը ժամանել է ՎաշինգտոնՌԴ ԱԴԾ-ն հետախուզում է հայտարարել Russian Democratic Society UK ղեկավարի նկատմամբՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակված կասկածյալը ձերբակալվել էԻրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըԾննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով մեկնել չի թույլատրվումԹրամփը չի անհանգստանում, որ տեխնոլոգիան կարող է դուրս գալ վերահսկողությունիցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփումՊատերազմի ավարտից հետո նավթի գինը զգալիորեն կնվազիՈրպես ֆուտբոլիստ և այժմ արդեն որպես մարզիչ՝ միշտ ձգտել եմ առավելագույնը ստանալԻսպանիայի կանանց Մ20 հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոնԵՄ-ն անդամակցության «նպատակային պլաններ» է պատրաստում 4 երկրների համար. PoliticoՄԹ Ֆեյրֆորդ ավիաբազայում հինգ տղամարդ է ձերբակալվելՀարավային Կորեայի նախագահի աշխատակազմը Ուկրաինայից պաշտոնական պարզաբանումներ և ներողություն է պահանջելՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻրականացվում է ծառայողական քննություն՝ հրդեհի պատճառահետևանքային կապն ու հանգամանքները պարզելու նպատակով. Ռոմանոս ՊետրոսյանՄենք չենք խախտել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրըՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվելՊուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում ենՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես եմ ուզում. ԹրամփՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառովՀայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՉհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ ՊապիկյանՀրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)
Աշխարհ

Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես եմ ուզում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, ամերիկյան Axios լրատվական պորտալին տված հեռախոսազրույցում։

«Ես Իրանի հետ նոր բանակցություններ եմ ակնկալում (առաջիկա շաբաթվա ընթացքում)։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես եմ ուզում։ Հնարավոր է՝ մենք նման մի բանի համաձայնեինք մեկ տարի առաջ։ Նրանք գերագնահատել են իրենց ուժերը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Հարցին, թե արդյոք նա դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու վերսկսման հնարավորությունը, ամերիկացի առաջնորդը պատասխանել է, որ «միշտ մտածում է այդ մասին»։

Երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման մասին Թրամփի խոսքերը հաստատել են նաև Axios-ի երկու տարածաշրջանային աղբյուրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Նրանք ակնկալում են, որ կատարցի միջնորդները, որոնք նախկինում մասնակցել են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպումներին, արդեն սեպտեմբերի 28-ին հանդիպումներ կունենան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ։

Միևնույն ժամանակ, Axios-ը նշում է հնարավոր համաձայնագրի վերաբերյալ երկու երկրների տարբեր պատկերացումների մասին։ Թեհրանը ցանկանում է բանակցությունները կենտրոնացնել Հորմուզի նեղուցի ամբողջական բացման և ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացման վրա, Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնագրի շուրջ, որը ներառում է զիջումներ Իրանի միջուկային ծրագրի հարցում։

Մի քանի օր առաջ Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է վերականգնել նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում, և վերսկսել բանակցությունները հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։ Պայմանների թվում լրատվամիջոցները նշել էին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտերի դադարեցումը, իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը, Թեհրանի ակտիվների ապասառեցումը և իրանական նավթի արտահանման սահմանափակումների չեղարկումը։

Սեպտեմբերի 26-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ մերժել է Իրանի առաջարկը։ «Ես մերժում եմ նրանց առաջարկը։ Նրանք ցանկանում են կնքել մի գործարք, որով նեղուցը անմիջապես կբացվի, քանի որ կործանարար վնասներ են կրում։ Նրանք ուզում են գործարք կնքել, և կարծում եմ՝ դա նորմալ է։ Ես նույնպես սիրում եմ գործարքներ կնքել, բայց նման գործարքն անընդունելի կլիներ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Իրանի առաջարկը մերժելու Թրամփի որոշման մասին հայտնել էր The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով անանուն զրուցակիցներին։ Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկացի առաջնորդն իր օգնականներին հայտնել է նաև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո այդ երկրի ռմբակոծությունները վերսկսելու մտադրության մասին։

WSJ-ի զրուցակիցների խոսքով՝ Թրամփը նոր ռազմական գործողությունը «չափազանց հավանական» է համարում, քանի որ թերահավատորեն է վերաբերվում միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելու իր պահանջը կատարելու Թեհրանի պատրաստակամությանը։