Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը
Սեպտեմբերի 19-25-ը Դիլիջանում անցկացվող նախաձեռնությունը մեկ հարթակում համախմբում է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, գործարար հատվածի, երիտասարդության և տեղական համայնքի ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջնահերթությունները տեղական մակարդակում գործնական քայլերի վերածելու նպատակով։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Հայկ Առաքելյանը և Արամ Մեյմարյանը։
Առաջին օրվա ընթացքում BES-Net Armenia-ի փորձագետները ներկայացրել են էկոհամակարգային ծառայությունների, Հայաստանի կենսաբազմազանության ազգային հարթակի և գնահատման մեթոդների վերաբերյալ թեմաներ՝ անդրադառնալով նաև կենսաբազմազանության պահպանության գործում գործարար հատվածի դերին։
Շաբաթվա ընթացքում նախատեսված են վերապատրաստումներ, աշխատաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ և բնության պահպանությանն ու կենսաբազմազանության թեմաներին նվիրված մի շարք այլ միջոցառումներ։
COP17 Week Dilijan նախաձեռնությունն իրականացվում է Green Rock-ի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP Armenia) BES-Net նախագծի ֆինանսական աջակցությամբ և ներառված է COP17-ին ընդառաջ իրականացվող միջոցառումների շրջանակում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան