Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին Էնդի Բըրնհեմը համաձայնել է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը Սաուդյան Արաբիային կտրամադրի «օդում վառելիքի լիցքավորման պաշտպանական աջակցություն»՝ ի պատասխան Եմենի հութիների կողմից այդ երկրի վրա իրականացվող հարձակումների, հաղորդում է BBC-ն։ Ակնկալվում է, որ գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին և կներառի բրիտանական մեկ Voyager ինքնաթիռ, որը տեղակայված կլինի Կիպրոսում գտնվող Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Ակրոտիրի բազայում։ Բըրնհեմի խոսքով, որ այս որոշումից առաջ Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին ինքը համաձայնել է պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի և արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի խորհրդով։
BBC-ն նշում է, որ բրիտանական կառավարության պաշտոնյաները հայտնել են, որ առաջարկվող աջակցությունը ժամանակավոր է և, ամենայն հավանականությամբ, սկզբնական փուլում կտևի «մի քանի շաբաթ»։
Հութիները քաղաքացիական պատերազմի մեջ են Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ, որին աջակցում է Սաուդյան Արաբիան։ Վերջին օրերին հութիները անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով բազմաթիվ հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի վրա, նաև կառավարական ուժերի հետ մարտերից հետո վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափամերձ հատվածների նկատմամբ։ Կարմիր ծովով անցնող նավագնացության ուղիները համաշխարհային տնտեսության համար կենսական նշանակություն ունեն։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա մեկնելու ճանապարհին իր հետ ճանապարհորդող լրագրողների հետ զրույցում Բըրնհեմն այս որոշումը կապել է կենսապահովման ծախսերի բարձրացման հետ։ «Ես կրկին կանեմ այն հիմնավորումը, որ արել էի կենսապահովման ծախսերի և Բրիտանիայի ու ավելի լայն տարածաշրջանի շահերը պաշտպանելու համար գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ, - ասել է նա։ - Որովհետև, իհարկե, Սաուդյան Արաբիան ենթարկվել է հարձակումների, հնարավոր են հետագա հարվածներ, և մենք պետք է այդ ուղիները բաց պահենք, ինչով էլ պայմանավորված է մեր համաձայնությունը այս խնդրանքին»։
Դժվարությունների առջև կանգնած դաշնակցին մեկ Voyager լիցքավորող ինքնաթիռի տրամադրումն, ըստ BBC-ի, շատերը կարող են համարել «ցուցադրական ժեստ»։
Անցյալ շաբաթ BBC-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հնարավոր էր համարել Սաուդյան Արաբիային եվրոպական աջակցության տրամադրումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...