Կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իրաք գործընկերության ապագան։ Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները համաձայնության են եկել այն հարցում, թե «որքան կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները, կանխի իր տարածքից իրականացվող հարձակումները և լիարժեք իրականացնի իր ինքնիշխանությունը»։
Իրաքի վարչապետը The New York Times-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ իրաքյան զինված խմբավորումները լիովին զինաթափված և լուծարված կլինեն մինչև 2027 թվականը։
Ըստ ալ-Զայդիի՝ սեպտեմբերի 30-ին կհայտարարվի նոր փուլային զինաթափման ծրագիր, որի առաջին փուլը կլինի 90-օրյա հրադադար: Դրանից հետո զինված խմբավորումները պետք է սկսեն զինաթափվել, գործընթաց, որը, երկրի իշխանությունների գնահատմամբ, կավարտվի մինչև 2027 թ. հունիսի 30-ը:
Իրաքի վարչապետը նաև նշել է, որ զինաթափումն անհրաժեշտ է «ուժեղ տնտեսություն» կառուցելու համար:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...