Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը Մեծ Բրիտանիան և Լեհաստանն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ «20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել ՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում կատարեցինք. Ռոմանոս Պետրոսյան «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ Երևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Նիկո Պասը Մադրիդի «Ռեալ» վերադառնալու փոխարեն մտադիր է կարիերան շարունակել իտալական «Կոմոյում» 4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում են Փարիզում սկսվել է դպրոցական օգնականի դատավարությունը Հրապարակվել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկրորդ եզրակացությունը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորություններըԿայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարըՄեծ Բրիտանիան և Լեհաստանն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են ստորագրելՄայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ«20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակելՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում կատարեցինք. Ռոմանոս Պետրոսյան«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբԵրևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներՆիկո Պասը Մադրիդի «Ռեալ» վերադառնալու փոխարեն մտադիր է կարիերան շարունակել իտալական «Կոմոյում»4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում ենՓարիզում սկսվել է դպրոցական օգնականի դատավարությունըՀրապարակվել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկրորդ եզրակացությունըԱրևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանիՌենում ընթանում է ադրբեջանցի բլոգեր Միրզալիի աղմկահարույց դատավարությունըՎաղը մարզերից եկող ճանապարհները փակ չեն լինելու․ ՀՀ ՊՆՀայաստանը չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն. ՕվերչուկԵթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ՌԴ-ն կչեղարկի համաձայնագրերը. ԶախարովաՌեալը հրապարակել է նախագահական ընտրությունների օրըԼուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելունԱվարտվեց «Հեծանվասպորտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը (ֆոտոշարք)Հունիսի մեկին հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտաՀունիսի 1-ին կենդանաբանական այգում կվերածվի իսկական տոնիՂազախստանում Ан-2 ինքնաթիռ է կործանվել. կա զոհՀայաստանի մասով հարցրեք «Գազպրոմին». ՊեսկովՏավուշի ոգին փոխանցվեց գինեգործական Concours Mondial de Bruxelles մրցույթի հյուրերինԱՄՆ զինված ուժերը կազմել են Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակՊետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ովՄենք կունենանք հուշանվերների նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում. ԱնդրեասյանՄեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համարԸնտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտեՄերցին կոչ են անում Ուկրաինային տրամադրել TAURUS հրթիռներԻսրայելը հայտարարել է, որ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավարըՀայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումԴիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվիՎարորդական իրավունքից զրկված անձանց հնարավորություն կրտրվի վերականգնելու այն. օրինագիծՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆՀայաստանը ՌԴ-ից վառելիքի մատակարարումների համաձայնագրի չեղարկման նամակ չի ստացելԹանգարանային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 198 հազար դրամիԼատվիան և Լիտվան կանչել են Ռուսաստանի դեսպաններին նոր սպառնալիքների պատճառով«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել էՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԱՄԷ-ում Բարաքա ատոմակայանի վրա հարձակումըՏանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՔրեական ոստիկանները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց Հոնկոնգը՝ օտարերկրյա կապիտալի ամրագրման առաջատար համաշխարհային կենտրոնԲաքվում ռուս-ադրբեջանական համալսարան կբացվի. Գալուզին300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման անվերադարձ փակել ենք․ վարչպետՀայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ չի ստացելԿհիմնանորոգվի Աբովյան-Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածըԿառավարության 2026 թվականի մայիսի 27-ի հերթական նիստըՍուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը

Հրապարակվել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկրորդ եզրակացությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մայիսի 27-ին գումարել է հերթական նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՌՀ-ի տարածած հաղորդագրությունից, օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:

2. «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊԸ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային սփռման ԵՀ N 297 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

3. «ԱՐԱՆԵԱ» ՍՊԸ՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային սփռման ԵՀ N 302 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ: 

4. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 2 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

5. «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 3 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Րաֆֆի Էլլիոթը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և երկրորդ եզրակացությունը։ Հարցի ներկայացումից հետո հանձնաժողովը որոշել է հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ երկրորդ եզրակացությունը:

Հաջորդ երկու հարցերը վերաբերում էին «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» («ՆՈՒՌ» ծրագիր) և «ԱՐԱՆԵԱ» («ԱՐՄԱ ԹԻՎԻ» ծրագիր) ՍՊԸ-երի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմումներին։ Հանձնաժողովը որոշեց մայիսի 31-ից ուժը կորցրած ճանաչել նրանց տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մայրաքաղաքային և մարզային սփռման լիցենզիաները:

2026թ․ մայիսի 14-ին հանձնաժողով է մուտքագրվել «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության երկու դիմում։ Կուսակցությունը հայտնել է, որ մի քանի օր շարունակ չի հաջողվում կապ հաստատել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» և «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-երի այն պատասխանատու անձանց հետ, որոնք համակարգում են կուսակցությունների անվճար եթերաժամանակի կազմակերպման գործընթացը։

Վարչական վարույթի հարուցումից հետո՝ մայիսի 15-ին, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ու վերոնշյալ ՍՊԸ-երի միջև կնքվել են գովազդային պայմանագրեր, որոնց համաձայն՝ հեռարձակողները պարտավորվել են անվճար հիմունքներով տրամադրել 25-ական րոպե տևողությամբ գովազդ մայիսի 15-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում ապահովվել է Ընտրական օրենսգրքով նախատեսված՝ ընտրությանը մասնակցող կուսակցության՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից անվճար օգտվելու իրավունքի իրացումն օրենքով սահմանված առավելագույն՝ ոչ ավելի, քան 25 րոպե ծավալի շրջանակում։

Այսպիսով, քանի որ բացակայում է վարչական իրավախախտման փաստի կամ կազմի առկայությունը, հանձնաժողովը որոշեց կարճել հարուցված վարչական վարույթները։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։