Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է Ո՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ Հայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարություն Կոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործը Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ) Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ Հայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոն

Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում էՋենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսելՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀայաստանը պատրաստ է համատեղ պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՄոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններինՍպասվում է առանց տեղումների եղանակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվելՈւգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասելՎերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել ենՄիրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհը

Ռուսական հետախուզության արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության վերաբերյալ

Хроника Кавказа խմբագրական թիմը ձեռք է բերել փաստաթղթերի բացառիկ հավաքածու, որը բացահայտում է Հայաստանում կայանալիք ընտրությանը քաղաքական միջամտության լայնածավալ ծրագրեր: Ըստ նյութերի՝ գաղտնի արտահոսքի աղբյուրը եղել է ՌԴ հետախուզության գործող աշխատակցի բջջային հեռախոսը, որը հաքերային հարձակման է ենթարկվել:

Փաստաթղթերը մանրամասն նկարագրում են ռուսական հատուկ նշանակության ուժերի ռազմավարությունները՝ սկսած քարոզչական մեթոդներից և գործող կառավարության վրա համակարգված հարձակումներից մինչև ռիսկերի և հնարավորությունների խոր վերլուծություն: Սցենարների հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար միջոցառումներ իրականացնելն է: Ավելին, ձեռք բերված փաստաթղթերը պարունակում են մանրակրկիտ ուղեցույց՝ երկրում մի քանի ընդդիմադիր կուսակցության գաղտնի ֆինանսավորման, համակարգման և շահագործման վերաբերյալ:

Նյութերն սկսվում են վերլուծական նշումով՝ շատ կոնկրետ վերնագրով. «Հայ «Ձմեռ պապը»՝ ընդդեմ թուրքամետ կեղծ Ռոբին Հուդի»։ Նախաբանում հեղինակը մոդելավորում է երկրում իշխանափոխության հինգ հնարավոր սահմանադրական և քաղաքական սցենար՝ գնահատելով դրանց իրատեսությունը։

Հատկանշական է, որ առաջին չորս տարբերակը փաստաթղթի հեղինակներն անվանում են քիչ հավանական կամ ընդհանրապես անիրագործելի։ Այսպես՝ «ներիշխանական հեղաշրջման» հավանականությունը (1998-ի օրինակով) կամ վարչապետի իմփիչմենթի ընթացակարգը նրանք գնահատում են «զրոյական» ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ուժային բլոկի մեծ հավատարմության, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում պառակտման բացակայության և այդ թիմում խուճապի բացակայության պատճառով։ Հատուկ ծառայությունների վերլուծաբանները նաև քիչ հավանական են համարում վարչապետի կամավոր հրաժարականի կամ փողոցային զանգվածային բողոքի ճնշման ներքո նրա հեռանալու սցենարները՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է հզորագույն ֆորս-մաժոր, օրինակ՝ ֆիզիկական հարձակում Եկեղեցու վրա կամ տարածքային կորուստներ։

Արդյունքում՝ բացառելով իշխանության կոշտ կամ վաղաժամ փոխանցման տարբերակները, փաստաթղթի հեղինակները եզրակացնում են, որ իրենց ծրագրերի իրականացման միակ կենսունակ և ամենահեռանկարային սցենարը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանի ընտրությունն է։ Ընտրության ընթացքում այս սցենարն իրականացնելու համար փաստաթղթի հեղինակները դիմում են հայ ընտրազանգվածի յուրատեսակ «գունավոր» քարտեզագրման՝ հասարակությունը բաժանելով երեք պայմանական հատվածների՝ սև, սպիտակ և կարմիր։

«Սև» հատվածը ներառում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ավանդական խորհրդարանական ընդդիմության կողմնակիցներին. այս հատվածը գնահատվում է ընդամենը 15%: Եվս 15% է հատկացվում «սպիտակ» հատվածին՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և արևմտամետ ուժերի միջուկին: Սակայն ռուսաստանցի քաղտեխնոլոգների հիմնական բացահայտումը և թիրախը հսկայական «կարմիր» հատվածն է, որը կազմում է հասարակության մոտավորապես 70%-ը: Վերլուծության համաձայն՝ նրանք այն մարդիկ են, ովքեր ցանկանում են Փաշինյանի հեռացումը, բայց կտրականապես մերժում են նախորդ «սև» ռեժիմի վերադարձը, և նրանց հիմնական մտահոգությունները գտնվում են տնտեսության, սոցիալական արդարության և անվտանգության հարթությունում:

Այս կարևորագույն 70% հատվածը գրավելու համար Մոսկվան հույսը դնում է խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կերպարի վրա: Փաստաթղթերում նրան բացահայտորեն անվանվում են «հայ Իվանիշվիլի»՝ համեմատելով վրացի միլիարդատիրոջ հետ, որը կարողացավ «փոխել իր երկրի քաղաքական ընթացքը առանց հակամարտության»:

Ըստ ծրագրի՝ Կարապետյանի նոր կուսակցությունը պետք է դիրքավորվի որպես քաղաքական սերնդափոխության «երրորդ ուժ»՝ առանց անցյալ կամ ներկա գործիչների վրա հույսը դնելու։ Այս ուժի ծրագիրը հատուկ մշակված է «կարմիր» մեծամասնության պահանջներին համապատասխան՝ սոցիալական վիճակի բարելավում, բիզնես ներդրումներ, Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի վերականգնում և, ինչը հեղինակների համար կարևոր է, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունների վերականգնում։

Փաստաթղթերի «Ի՞նչ անել» վերնագրով բաժնում հեղինակներն անցնում են մանրամասն մարտավարության։ Քաղտեխնոլոգների գլխավոր հանձնարարականը տարաբնույթ գործողություններից հրաժարվելն ու առավելագույն համախմբումն է։

Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանը պետք է զբաղեցնի «վերկուսակցական» դիրք՝ ծառայելով որպես «հակառակորդ ընդդիմադիր ուժերին հաշտեցնող» գործիչ։ Այս դաշինքն ամրապնդելու համար նրան առաջարկվում է մյուս խմբակցությունների ղեկավարներին խոստանալ, «որ նրանցից յուրաքանչյուրը տեղ կունենա Փաշինյանից հետո ապագա կառավարությունում»։ Դաշինքին հասարակության մեջ սրբազան կշիռ հաղորդելու համար ստրատեգներն առաջարկում են խաղարկել կրոնական խաղաքարտը ՝ ամրապնդել Կարապետյանի իմիջը «բանտարկված Միքայել արքեպիսկոպոսի» հետ դաշինքով, որպեսզի ընտրողներին ցույց տան «աշխարհիկ և հոգևոր առաջնորդների հզոր միասնությունը»։

Փաստաթղթերում հատուկ ուշադրություն է դարձվում տեղում ենթակառուցվածքների տեղակայմանը։ Սամվել Կարապետյանի բազային կուսակցությունը, օպերատիվ հրահանգի համաձայն, պետք է ունենա հզոր տարածքային ցանց։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, Երևանի բոլոր վարչական շրջաններում, բոլոր քաղաքներում, խոշորացված համայնքներում և խոշոր գյուղերում, մոտավորապես 100 բջիջ: Սակայն ռուս վերլուծաբանները գնահատում են նաև իշխանությունների կողմից հակազդեցության ռիսկերը: Նրանք ենթադրում են, որ «Նիկոլ Փաշինյանը կփորձի Սամվել Կարապետյանին երկար ժամանակ բանտում պահել»՝ միաժամանակ խոչընդոտելով նրա գրանցումը։

Մոսկվայում նրանք մշակել են պահեստային պլան՝ «չափավոր-զանգվածային կուսակցության» ստեղծում՝ «Մայր Հայաստան» դաշինքի տեսքով։ Դրա կառուցվածքը հաշվարկված է որպես տեղական և ավելի կոմպակտ. կուրատորները հանձնարարում են բջիջներ բացել միայն Երևանի 12 վարչական շրջանում և Հանրապետության 10 հիմնական մարզկենտրոնում։

Բացի Կարապետյանից, ռուսական հետախուզական ծառայությունները մտադիր են այս մեծ դաշինքին ինտեգրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Քաղտեխնոլոգները նշում են, որ նրա մասնակցությունը կարող է «լրացուցիչ արժեք» բերել դաշինքին։

Հանրության աչքում այս օլիգարխիկ միությունն օրինականացնելու համար ծրագիրը նախատեսում է ստեղծել զուգահեռ, ենթադրաբար անկախ «Քաղաքացիական հարթակ»։ Առաջարկվում է ներառել մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքագետներ, լրագրողներ և անկուսակցական գործիչներ։ Այս կառույցի պաշտոնական գործառույթը «Եկեղեցու, սահմանադրական իրավունքների և քաղբանտարկյալների պաշտպանությունն է»։

Հեղինակները վերջում եզրակացնում են, որ բոլոր չորս ուժերը՝ «Կարապետյանի կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» և «Քաղաքացիական հարթակը», պետք է լինեն «միասնական քաղաքական ղեկավարության» ներքո, որը կապահովի աշխատանքի խիստ բաժանում»։

Որպես գլխավոր փորձ և ձևավորվող դաշինքի կենսունակության ստուգում՝ կազմակերպիչները պլանավորել էին տեղական արշավ երկրի հոգևոր կենտրոնում: Փաստաթղթերում այս փուլը վերնագրել էին «Ընտրություններ Էջմիածնում. որպես ընդդիմության առաջին փորձություն»:

Վերլուծական գրառման մեջ առկա է նաև «ավանդական» ընդդիմության ճամբարում իրավիճակի վերլուծություն։ Ռուս ռազմավարների «հին գվարդիայի» մեջ խոր ներքին պառակտում են արձանագրում՝ Ռոբերտ Քոչարյանի (ներառյալ Դաշնակցության) և Սերժ Սարգսյանի թիմերի միջև:

Ըստ արտահոսած տվյալների՝ կազմակերպիչները Սերժ Սարգսյանին համարում են գլխավոր ապակառուցողական տարրը, որը փորձում է «խաղից դուրս մղել Ռոբերտ Քոչարյանին և Արման Թաթոյանի ու Ռուբեն Մխիթարյանի միջոցով «սև» ընտրական դաշտ բերել իր փեսային՝ Միքայել Մինասյանին։

Նախկին նախագահների նկատմամբ կուրատորների պլանն այն է, որ սպասեն  փողոցային ակտիվությանն ու նոր կոալիցիայի («քառյակի») հաջողություններին, որպեսզի Քոչարյանին ու Սարգսյանին կանգնեցնեն կոշտ ընտրության առաջ՝ կամ ճանաչել Կարապետյանի առաջնորդությունն ու միանալ լայն կոալիցիային, կամ վերջնականապես հայտնվել «քաղաքական լուսանցքում»։

Փաստաթղթերի վերջին բաժինը՝ «Ընտրություններ 2026»-ը, ամփոփում է ներկայացված ռազմավարությունը. քարոզարշավի հիմնական տարրը պետք է լինի կազմակերպչական ուղղակի բախումը՝ «բուրգն ընդդեմ բուրգի» սխեմայով: