ԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետում
Շուրջ 20 օրից Հայաստանում կանցկացվեն համապետական ընտրություններ, որոնց մասնակցելու համար 19 քաղաքական ուժ է գրանցվել: 10 օր է արդեն՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փողոցներում են՝ հեռավոր մարզերից մինչև Երևանի կենտրոն. շատերը տարիների լռությունը խախտել ու փորձում են համոզել ընտրողներին, որ հենց իրենց պետք է ընտրել հունիսի 7-ին: Թե ով ինչպես կհամոզի, որքանով իր խոսքը կկարողանա հասցնել ընտրողին, պարզ կդառնա հունիսի 8-ին, բայց որ բոլորի քվեն տեղ է հասնելու, երաշխավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Կառույցն այս օրերին ամենազբաղվածներից է՝ քարոզչական պաստառներից մինչև դիտորդների հավատարմագրում ու դասընթացներ. բոլոր գործընթացները կազմակերպվում են ամենայն մանրամասնությամբ, պատրաստվում քվեաթերթիկների տպագրությանը:
Եթե մինչև մայիսի 28-ը որևէ ուժ ինքնաբացարկ չներկայացնի, ԿԸՀ-ն տպագրման կուղարկի 19 քվեաթերթիկ:
Զուգահեռ իրականացնում են վերապատրաստման դասընթացներ տեղամասային հանձնաժողովի ներկայացուցիչների ու վստահված անձանց համար։
ԿԸՀ նախագահն ասում է՝ այս փուլում էլ ահազանգերի հետևից օպերատիվ արձագանքում են, արագ լուծում խնդիրը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...