Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ, հայտնում են նախարարությունից։ ԱԳՆ կողմից տարածված հայատարարության հիման վրա հանդիպմանը մասնակցած երիտասարդները հնարավորություն ունեցան Արարատ Միրզոյանի հետ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ թեմաներ։
Նախարար Միրզոյանը երիտասարդներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին ու դրանց հետևողական կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ «Երևանյան երկխոսության»՝ «Անցնելով փոթորիկների միջով» կարգախոսին համահունչ՝ Արարատ Միրզոյանը խոսել է համաշխարհային շարունակական ու տարատեսակ փոթորիների պայմաններում առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ ժողովրդավարական զարգացման, առկա նոր հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորության մասին։
Նախարարի ներածական խոսքից հետո քննարկումը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ինչպես նաև ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման ապահովմանն ուղղված գործընկերությունների ընդլայնմանն ուղղված քայլերին:
Նախարար Միրզոյան. «Մեծ բավականություն ստացա երիտասարդների հետ 2,5 ժամ տևած քննարկումից։ Խոստովանեմ` հարցերը բավականին խորը և հասուն էին, հուսամ՝ իմ պատասխաններն էլ իրենց բավարարեցին, և երկխոսությունը իրենց համար էլ հետաքրքիր ստացվեց»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար