Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ռոսպոտրեբնադզորի պահանջով «Честный знак» («Ազնիվ նշան») պիտակավորման համակարգն արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը: Այս մասին ռուսական РБК-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։
Սահմանափակումները կիրառվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ն արտադրված նոր խմբաքանակների ստուգման արդյունքում: Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ: Արգելքը սահմանվել է քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու նպատակով: Ընդհանուր առմամբ, արգելափակվել է արտադրության ինը տարբեր ամսաթվերով թողարկված արտադրանքը։
«Պիտակավորման համակարգը ծառայում է որպես սպառողների պաշտպանության հուսալի թվային մեխանիզմ: Կարգավորող մարմնի հարցումը ստանալուց հետո մենք անհապաղ կասեցրել ենք արտադրանքի յուրաքանչյուր միավորի վաճառքն ամբողջ երկրում. սպառողները պարզապես չեն կարողանա գնել պոտենցիալ վտանգավոր արտադրանք: Համակարգը վերահսկում է շուկայի ամբողջ շղթան՝ թողարկումից մինչև իրացում: Սա մեզ թույլ է տալիս անմիջապես մեկուսացնել խախտումներով հայտնաբերված ապրանքները և ապահովել, որ խանութների դարակներին հայտնվեն միայն անվտանգ ու ստուգված ապրանքներ», - ասել է «Честный знак»-ի օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։
Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, կասեցվել էր 338,000 շշի վաճառքը։ Այսպիսով, ժամանակավոր սահմանափակման տակ գտնվող ապրանքների ընդհանուր թիվը հասել է 1,4 միլիոն միավորի։ Հաղորդվում է, որ մինչև լրացուցիչ ստուգումների ավարտը և համապատասխանության հավաստումը, ապրանքի վաճառքը չի թույլատրվի։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել