Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին
Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ, և ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնաով փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ Ադրբեջանի պատվիրակության՝ Հայաստան այցին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Ադրբեջան այցին, որը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերին, երբ Գաբալա քաղաքում կայանում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման այցերի մասին տեղեկությունը հայ հասարակությունն ադրբեջանական ԶԼՄ-ներից իմանում, ինչո՞ւ էր այցը գաղտնի պահվում:
Փաշինյանը պարզաբանեց՝ եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են, ապա՝ հայտնի նկատառումներով, այդ թվում՝ անվտանգության, քանի որ երբ ՀՀ փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական արտահոսքերին, ապա դրանք բացառել հնարավոր չէ: Ըստ Փաշինյանի՝ գնահատականը, թե տեղեկությունը գաղտնի է պահվել հանրությունից, ամենևին տեղին չէ:
«Ձեր տրամաբանությամբ, երբ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում էր Հայաստան, պետք էր կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղիք չլինե՞ր: Բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ Ադրբեջանի փոխվարչապետին ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք: Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց. «Ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա, և պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...