ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման, ոսկերչության ոլորտի հարկային բեռի թեթևացման և այլ նախագծեր
Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը խստացնելու նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է խստացնել պատիժը իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու և իրացնելու դեպքում, եթե դա տեղի է ունենում ՏՏ-ի միջոցով, օրինակ՝ «Տելեգրամ» ալիքով, 3-6 տարվա փոխարեն նախատեսելով 4-8 տարվա պատիժ: Իսկ անչափահասին թմրամիջոց վաճառելու կամ վաճառքի մեջ անչափահասի ներգրավելու դեպքում առաջարկում է 3-6 տարի ազատազրկման փոխարեն նախատեսել 6-12 տարվա պատիժ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկել նախագծին, բայց նաև հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատժաչափերը կվերանայվեն:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև օտարերկրյա և տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ ու ազատություններ տալու նախագիծը, որը մայր օրենք է: Ըստ այդմ՝ նախագիծը բացառում է խտրականության երաշխիքը 2 հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, ըստ որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն՝ օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալել ՀՀ-ից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը ՀՀ-ում կիրառվում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկել այս նախագծին, քանի որ այն այս տարբերակով հակասում է ներդրումներ ներգրավելու քաղաքականությանը՝ հույս հայտնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում այն կփոփոխվի:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ոստիկանությունում կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու նախագիծը, որը ընդհանուր գնահատական կձևավորի յուրաքանչյուր տարվա կտրվածքով, և այն կլինի չափելի՝ թե՛ անհատական մակարդակում, թե՛ կառուցվածքային ստորաբաժանման մակարդակում գնահատելով ծառայության կողմից իրականացված աշխատանքը:
Առաջին ընթներցմամբ ընդունվեց նաև ոսկերչության ոլորտում հարկային բեռի թեթևացմանն ուղղված նախագիծը, ըստ որի՝ ոսկեգործության և ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի կձևավորվի: Առաջարկվում են ԱԱՀ-ով հարկման արտոնյալ կարգավորումներ:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից: Վարույթ հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումն այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ կայացված կլինի վերջնական որոշումը: Դա չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը