Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկության բուն գործընթացն իրականացվում է թղթային տարբերակով, մնացած ամբողջ գործընթացի ապահովման համար ներդրված են թվային գործիքներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ զուգահեռ մի քանի պարագաներում պահպանվում են նաև թղթային տարբերակները, օրինակ՝ խոսքը վերաբերում է կուսակցությունների առաջադրման գործընթացին: Առաջադրվել պատրաստվող քաղաքական բոլոր ուժերը կարող են ընտրությունները նշանակվելուց հետո դիմել և ստանալ օգտահաշիվ:
«Այդ օգտահաշվով կարողանում են ձևավորել իրենց ցուցակները, կարողանում են ներկայացնել կից փաստաթղթերը, այսինքն՝ համակարգը դրա հնարավորությունը տալիս է, կարողանում են հետագայում հայտարարագրեր ներկայացնել, այդ թվում՝ քարոզարշավի փուլում ֆինանսական հաշվետվությունները:
Երեկ արդեն իսկ հրավիրել էինք օգտահաշիվ ստացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ քաղաքական այն ուժերին, որոնք օգտահաշիվ դեռ չեն ստացել, բայց կարող են մտադրություն ունենալ, որ առավել մանրամասն ծանոթանային այդ գործիքակազմի հետ»,- ասաց նա:
ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ դիտորդների, ԶԼՄ-ների հավատարմագրումը ներկայումս ամբողջությամբ թվային է, այսինքն՝ վերջիններիս կարիք չկա գալ ԿԸՀ, e-request համակարգով իրենց դիմումները, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են, գրանցվում են, որից հետո համակարգն ինքնաշխատ ստուգում է տվյալները:
Անդրադառնալով ուղիղ եթերում քվեարկությունների ամփոփման գործընթացին՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ այդ մասով կա հեռարձակման համակարգի ընդլայնում:
«2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հեռարձակումն ապահովվել է ընտրողների 97 տոկոսը ներառող շուրջ 1500 տեղամասերից:
Առաջիկա ընտրություններում հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասերից»,- ասաց նա՝ նշելով, որ կան փոքրաթիվ տեղամասեր, որտեղից հեռարձաման ապահովման ծախսը շատ է, քանի որ դրանք բարձրադիր գոտիներում են:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը