Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն
Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած նավթի և գազի ճգնաժամը «ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2002 թվականների ճգնաժամերը միասին վերցրած»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Le Figaro-ին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։ «Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում», - ասել է նա ապրիլի 7-ին ֆրանսիական թերթում հրապարակված հարցազրույցում։
Նա նշել է, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ, կտուժեն, բայց առավել մեծ ռիսկի են ենթարկվում զարգացող երկրները՝ տուժելով նավթի և գազի գների բարձրացումից, սննդամթերքի գների բարձրացումից և գնաճի ընդհանուր արագացումից։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան՝ Իրանը գործնականում արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով պարբերաբար անցնում է աշխարհի նավթի և գազի մոտ 20%-ը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ