ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին
Այսօր ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում 4 նախագիծ է ընդգրկված, որոնք պետք է ընդունել հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով: Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրություններով, և նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել: Առաջինը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծն է:
«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- ասաց Ջուլհակյանը:
Երկրորդ նախագիծը հրատապ է այնքանով, որ ջերմատների և ավազանների շինթույլտվության համար տեղական տուրքերի փոփոխության վերաբերյալ նախագիծը պետք է օր առաջ ընդունել, քանի որ կան մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք սպասման փուլում են, և մեկնարկը կախված է տվյալ կարգավորման ընդունումից: Հաշվի առնելով նաև ոլորտի սեզոնայնությունը՝ չընդունումը կարող է հանգեցնել ծրագրերի հետաձգման, ներդրումային հոսքերի նվազման, տնտեսական ակտիվության անկման: Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է նախագիծն ընդունել օր առաջ:
Երրորդ նախագիծը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը: Վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, նաև մի շարք ժամկետների ապահովման նպատակով նախագիծը ներառվել է արտահերթ նիստի օրակարգում:
Չորրորդը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսվող նախագիծն է, որով կամրագրվի սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձևափոխվել է ԱԲ համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:
«Նախագծի ընդունումը հրատապ է, քանի որ ընտրական գործընթացներին ընդառաջ ահագնանում են այն տեմպերը, որոնցով ԱԲ-ով գեներացվում է մեդիաբովանդակություն, և կարևոր է, որ այդ հարցը կարգավորվի մինչև ընտրությունները, քանի որ հեռուստաընկերությունները և համապատասխան պետական կառույցներն այս կարգավորումներին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու համար ժամանակի կարիք ունեն»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ կա միջազգային պրակտիկա, ՀՀ-ին տրված խորհրդատվություն, որ ընտրություններից 1 տարուց պակաս ժամանակահատվածում խաղի կանոններ չեն փոխվում: «Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ՝ այս ԸՕ-ի նպատակն ինչ է: Ընտրություններին մնացել է երկու ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխություն եք առաջարկում»,- ասաց նա:
Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ Վենետիկի հանձնաժողովն ունի նման ռեկոմենդացիա, բայց դա վերաբերում է հիմնարար կանոններին:
«Վենետիկի հանձնաժողովի համապատասխան ռեկոմենդացիան սահմանում է ֆունդամենտալ այն էլեմենտները, որոնք խորհուրդ չի տրվում փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ: Դրանք հետևյալն են՝ ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը, երրորդը՝ ընտրատարածքների փոփոխությունները: Այս երեք կետերից որևէ մեկին մեր կողմից կատարվող տեխնիկական բնույթի վրիպակի շտկումը վերաբերելի չէ»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ սա հակաիրավական է: Ըստ նրա՝ քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր ամենամեծ ուժն արդեն իսկ հայտարարել է իր անունը, մինչդեռ ԸՕ-ի փոփոխությունով օրենք է ներկայացվում, որը սահմանափակում է դա անել: Մամիջանյանը նաև հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թե՛ օրինագծին, թե՛ ԱԺ արտահերթ նիստի օրակարգին դեմ է քվեարկելու:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս