Վլադիմիր Վարդանյանի մանդատը ստացել է Լուսինե Սամվելի Աքմաքչյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարել են։
ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։
ԿԸՀ-ն ստացել է նաև Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Հրաչուհի Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված Վահան Հայկի Զարոյանի՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումները։ Երկու դիմումն էլ, սահմանված կարգով, եղել են նոտարական վավերացմամբ, հետևաբար ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել վերջիններիս գրանցումը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս