Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Նորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Նավթի գինը հասել է վերջին շաբաթների առավելագույնին Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից Զբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ․ գործունեություն իրականացնողները կգրանցվեն միասնական տվյալների շտեմարանում Երևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով

Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցումԻրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենաՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերըՆորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո ՑուցուլյանՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՆավթի գինը հասել է վերջին շաբաթների առավելագույնինԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում ենՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբիցԶբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ․ գործունեություն իրականացնողները կգրանցվեն միասնական տվյալների շտեմարանումԵրևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմովԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատմանՄոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբԹաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետԱնիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԼոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն ՄկրտչյանԱրարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՓրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանըՓրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել ենԹրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնինԴատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագայինՄ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՊաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականությանՀունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. BloombergՄոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՄեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՄենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆԹրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններումՍտուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 18.08.20261,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպքԴավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքըՎաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբՍերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնիցՈւկրաինան կառավարվող ռումբեր է արտադրումՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոնՕգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունըԱնահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՈրտե՞ղ է ավարտվում «թշնամու լեզվի» մասին կարծրատիպը և սկսվում մասնագիտական անհրաժեշտությունըSuperman անդրոիդը երկու մետր բարձրությամբ ցատկ է կատարում

Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան

Եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության և անեն այն, ինչ իրենք խոստանում են անել (իսկ իրենք ի՞նչ են խոստանում անել, վերանայել այն խաղաղությունը, որն այսօր կա), եթե իրենք ասում են՝ վերանայում ենք, նշանակում է ավտոմատ հրաժարվել այս խաղաղությունից, իսկ դա էլ նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից և TRIPP-ի իրագործումից, հրաժարվել Ղարաբաղյան շարժումը շարունակելուց. սա ավտոմատ 100 տոկոսով բերելու է պատերազմի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հաճախ ասում են՝ դուք վախեցնում եք պատերազմով, սպառնում եք պատերազմով: Ժողովո՛ւրդ ջան, եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու ընդհանրապես որևէ պատճառ չի լինի»,- ասաց նա:

Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն ասում են, որ գալու են ու հրաժարվելու են Ալմա Աթայի պայմանագրով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքից, հրաժարվելու են սահմանազատման գործընթացի հիմքից, հրաժարվելու են ապաշրջափակման գործընթացի սկզբունքներից և շարունակելու են Ղարաբաղյան շարժումը, իսկ նրանք գալու են ու անելու են այս ամենը, ըստ Ռուբինյանի, քանի որ դրա մասին են վկայում նրանց այսօրվա հայտարարությունները:

«Շատ նորմալ է, որ եթե կա իքս հարց, իքս հարցի շուրջ չկա համաձայնություն, բանակցում է մի Կառավարությունը, ու չեն գալիս լուծման, բանակցում է մյուս Կառավարությունը և այսպես շարունակ:

Հիմա, օրինակ, ասենք, Թուրքիայի հետ հարաբերությունների կարագավորումը 90-ականներից բանակցել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, Փաշինյանի օրոք: Նորմալ է, որ բոլորը բանակցում են, որովհետև մինչև այդ կետը բանակցությունները չեն պսակվել հաջողությամբ:

Խնդիր է դառնում բանակցելը, երբ արդեն իսկ համաձայնությունը կա, ու գալիս ասում են՝ հո՛պ, եկեք նորից բանակցենք: Այսինքն՝ երբ կա արդեն խաղաղության վերաբերյալ համաձայնություն, երբ կողմերը ֆիքսել են, որ այդ խաղաղությունը կա, ու երբ դու գալիս, ասում ես՝ մի՛ վայրկյան, էս խաղաղությունն իմ դուրը չի գալիս, եկեք նորից բանակցենք, դա նշանակում է հրաժարվել արդեն ֆիքսածից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական խաղաղություն է բերել, Ռուբինյանը համաձայն չէ, կարծում է՝ բերել են իրական խաղաղություն:

«Եթե տեսականորեն իշխանության գա այլ ուժ, որը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի վտանգ չի լինի, որովհետև պատերազմի և խաղաղության երկընտրանքը ոչ թե ՔՊ-ից է կախված, այլ ՔՊ-ի վարած քաղաքականությունից»,- ասաց նա: