Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նոր Սահմանադրության ընդունումը պայմանավորված է բացառապես Հայաստանի շահերով և չի արվում Ադրբեջանի պահանջով։ ԱԺ նախագահն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանը պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել Ադրբեջանի պահանջով։
«Հայաստանի Սահմանադրությունը և այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են, արվում են Հայաստանի շահերի համար: Դրանք չեն արվում Ադրբեջանի շահերի համար: Դրանք արվում են Հայաստանի գոյատևման, ապագայի համար»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է պահանջել Ադրբեջանից փոխել Սահմանադրությունը՝ ԱԺ նախագահը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բանակցել են և խաղաղության պայմանագրի մեջ նման կետ չկա: Խաղաղության պայմանագրի մեջ բոլոր կետերը երկկողմ են:
«Նման օրակարգ չկա: Հայաստանին պետք է, որ ինքը լավ զորք ունենա: Ես այնպես եմ անում, որ Հայաստանի բանակը կարողանա լավ զինվել և կարողանա իրեն պաշտպանել: Ես չեմ մտածում, որ պետք է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին ինչ-որ բան պարտադրեմ, որ վաղն էլ ինքը մտածի մեզ ինչ-որ բան պարտադրելու մասին: Ես մտածում եմ Հայաստանի շահերի մասին: Եվ Հայաստանի շահն ասում է, որ մենք պետք է ունենանք այն Սահմանադրությունը, որը առիթ չտա որևիցե մեկին մեզ տարածաշրջանում որպես վտանգ դիտարկել»,-նշեց Սիմոնյանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում