ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց
Սովետական Միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, մեր տարածաշրջանում, թողել է չլուծված սահմանային հարցեր: Մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք ՀՀ-ում, միշտ երազեք, որ ձեր տունը մենակ այստեղ չէ, այնտեղ էլ է ձեր տունը, այնտեղ էլ: Մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք էլ միշտ կախված լինենք իրենցից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, և, այո՛, 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները լինելու են խաղաղության և հնարավոր պատերազմի մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խաղաղության երաշխավորներին, Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, թե աշխարհում գոյություն չունի 100 տոկոսանոց երաշխավորություն. «Մեր երաշխավոր, իր ռուսական բազան այստեղ ունեցող, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահներ ունեցող մարդը, որը երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց հետևյալը՝ զգո՛ւյշ դուրս եկեք, որ այստեղ բան չլինի (նկատի ունի ԼՂ բնակիչների դուրս գալուն ԼՂ-ից - խմբ.)»:
Դիտարկմանը, թե դրա պատճառն այն էր, որ Պրաhայում վարչապետ Փաշինյանը ճանաչել էր Ադրբեջանի ամբողջականությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ չէր կարող Պրաhայում Հայաստանը չճանաչել, որովհետև եթե չես ճանաչում ՀՀ-ն, ի հայտ է գալիս ՀԱՊԿ-ի հայտարարությունը, թե ՀՀ սահմանները սահմանազատված ու սահմանագծված չեն, ինչպե՞ս խառնվենք:
«ՀՀ-ն Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց և իշխանությունը կորցնելուց: Ով խոսում է Պրահայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ ՀՀ-ն որպես անկախ երկիր չլինի…
Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ մեր տարածքն ենք ճանաչել, որովհետև Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ադրբեջանը»,- ասաց նա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում