Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջարկել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածի սահմանված կարգով:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունը կատարող Խաչատուր Պողոսյանը տեղեկացրեց. որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
Վլադիմիր Վարդանյանը ծնվել է 1979 թ. օգոստոսի 26-ին Երևանում:
2000 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս է:
2002 թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, 2004 թ. տեղափոխվել է ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003-ին:
2003-2006 թթ. եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013 թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016 թթ.՝ նույն ծառայության պետ:
2016-2018 թթ. աշխատել է որպես ՍԴ խորհրդական:
2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս է եղել, 2014-2015 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ:
2018 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
«Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (International Association of Genocide Scholars (IAGS)), Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հոգաբարձուների խորհրդին, «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի» և «Իրավական նախաձեռնություն» համառուսաստանյան գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհուրդներին, «Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի» միջազգային խմբագրական խորհրդին:
Հայաստանի միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) համահիմնադիր է: Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: 1949 թ. Ժնևի առաջին կոնվենցիայի 2016 թ. մեկնաբանությունների (հայաստանյան) գրախոսողն է: Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի փորձագետ է, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուսումնական դասընթացի ծրագրի համահեղինակ: Մեկ մենագրության և 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
2026-ից զբաղեցնում է ԵԽԽՎ-ի Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում