Թե քրեական վարույթների շրջանակներում քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել և ներկայացվել վարույթին, ինչպես նաև, թե դատարանի վճռով հեռակա դատապարտված քանի՞ անձ է ինքնակամ ներկայացել կամ հայտնաբերվել ու ներկայացվել պատժի կրման, դատախազությունից չեն հայտնել՝ պատասխանելով, որ նշվածի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում:
Ներքին գործերի նախարարությունը ևս հեռակա վարույթով հետախուզվողների վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարում: Հայտնի է միայն, որ վերջին տարիներին հեռակա քրեական վարույթներով անցնող կամ արդեն իսկ հեռակա դատապարտված որևէ նախկին պաշտոնյա Հայաստան չի վերադարձել և չի ներկայացել իրավապահներին: Ավելին՝ ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև կոռուպցիոն գործերով հետախուզվող նախկին պաշտոնյաները, որոնց գտնվելու վայրը հաճախ հայտնի է, շարունակում են գտնվել ազատության մեջ, ինչն ապացուցում է, որ հեռակա քրեական վարույթի առկայությունը կամ դատավճիռը դեռևս չի երաշխավորում մեղադրյալի վերադարձն ու պատժի ֆիզիկական կրումը։
Նշենք, որ վերջին տարիներին հեռակա քրեական վարույթ է իրականացվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀԿ-ական խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի, Զինված ուժերի նախկին Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2021 թ. օգոստոսին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ներդրվել էր մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթն իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Այս ինստիտուտը հնարավորություն է տալիս մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից միտումնավոր հրաժարվելու և, որպես հետևանք, գործի քննությանը չմասնակցելու դեպքում շարունակել վարույթի հետագա ընթացքը ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլերում, ինչպես նաև կայացնել դատավճիռ՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում:
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճռով մեղադրյալին Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո կալանավորելուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում այդ անձին ներկայացնել իրավասու դատարան` նրա նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար:
Հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին վճիռն ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերին: Դեռևս 2024 թվականի հունիսին էլ Վճռաբեկ դատարանը նախադեպային դիրքորոշում էր ձևավորել մեղադրյալի բացակայությամբ վարույթը կարգավորող նորմերի վերաբերյալ՝ արձանագրելով, որ հեռակա վարույթի կիրառումը ոչ թե վարույթն իրականացնող մարմնի սուբյեկտիվ կամարտահայտությամբ անձին պարտադրվող ընթացակարգ է, այլ անձի դրսևորած ոչ իրավաչափ վարքագծի, այն է՝ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հետևանք, որն անձի համար վրա է հասնում իր իսկ կամարտահայտության արդյունքում:
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի իրավական պրակտիկայում հեռակա վարույթի կիրառումը դրսևորվում է որպես դատավարական գործիք՝ ուղղված վարույթների քննության արագացմանն ու կոռուպցիոն հանցագործություններով գույքային բռնագանձումների իրավական հիմքերի ապահովմանը։ Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ նշված ինստիտուտը դեռևս չունի կանխարգելիչ կամ հարկադրական այնպիսի ազդեցություն, որը կապահովի հետախուզվող անձանց հայտնաբերումը կամ նրանց կողմից պատժի ֆիզիկական կրումը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին