Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն անդրադարձել է այն հնարավորությանը, որ ԱՄՆ-ն կարող է զորքեր ուղարկել Խարգ կղզի։ Նա նշել է, որ այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է և դեմ է միջազգային օրենքին։ Նման իրավիճակում Իրանը կպաշտպանվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաթիբզադեն հայտարարել է երկրում գտնվող Sky News-ի միջազգային լրատվության խմբագիր Դոմինիկ Ուեգորնի հետ բացառիկ հարցազրույցում։
Լրագրողի մեկնաբանությանը, որ ԱՄՆ-ն հազարավոր ծովային հետևակայինների է ուղարկում տարածաշրջան, Խաթիբզադեն պատասխանել է, որ Իրանը կպաշտպանի իրեն։ Լրագրողը հարցրել է, թե ինչ տեղի կունենա ծովային հետևակայինների հետ, եթե նրանք ոտք դնեն Խարգ կղզի։ «Կարդացեք, թե ինչ է տեղի ունեցել Վիետնամում։ Հույս ունեմ, որ խելամտությունը կգերակայի, որ դիվանագիտությունը կգերակայի մյուս կողմի մոտ», - ասել է Խաթիբզադեն։
Հարցին՝ արդյոք Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների, Խաթիբզադեն պատասխանել է, որ իրենք այժմ կենտրոնացած են երկրի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու վրա։ «Ցանկացած բան, որ կարող է մեզ շեղել այս հերոսական ազգային պաշտպանությունից, այդ պահին չի քննարկվում», - ասել է ԱԳ փոխնախարարը՝ նշելով, որ պատերազմի ավարտի որոշում պետք է կայացնեն նրանք, ովքեր սկսել են այս ագրեսիան։
Խաթիբզադեն շեշտել է՝ Իրանը պատրաստ է պաշտպանվել, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Իրանի ԱԳ փոխնախարարը նաև անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին՝ կապված երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության և այն փաստի հետ, որ նա չի հայտնվել հանրության առաջ։ «Նա առողջ է, նա է ղեկին և անում է այն, ինչ նրանից սպասվում է.... Այն պահին, երբ նա կամ նրա գրասենյակը որոշեն, որ դա պետք է անել (խմբ.՝ որ նա հրապարակայնորեն հանդես գա), նրանք դա կանեն», - ասել է պաշտոնյան։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո