Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ Չկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Որտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետով ՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ Պապոյան Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը FAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը

Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Հայաստան

Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև»:

Շվեյցարիայի ԱԳ նախարար Կասիսն ընդգծել է. «Դաշնային մայրաքաղաքում ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ համագործակցություն զարգացնել մեր հաստատությունների միջև և էլ ավելի ամրապնդել հարաբերությունները մեր երկու երկրների միջև»:

Ստորև ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի խոսքը։

«Հարգելի՛ արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, հարգելի՛ Իգնասիո,

Ձերդ գերազանցություններ, 


Հարգելի՛ հյուրեր, 

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք հավաքվել ենք Բեռնում՝ նշելու Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը Շվեյցարիայի Համադաշնությունում։ Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև։

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան՝ միաժամանակ ծառայելով որպես կամուրջ՝ առավել ամուր կապելով մեր կառավարությունները, մեր հաստատությունները, գործարար համայնքները և, ամենակարևորը, մեր ժողովուրդներին։

Բայց թույլ տվեք նախևառաջ իմ խորին երախտագիտությունը հայտնել շվեյցարական իշխանություններին՝ ցուցաբերած աջակցության համար, և հատկապես Ձեզ, պարոն նախարար, Ձեր անձնական ներգրավվածության, էմոցիաների և այսօր այստեղ մեզ հետ լինելու համար, ինչն այս արարողությանը հաղորդում է առանձնահատուկ նշանակություն։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այսօր այստեղ ներկա բոլոր հյուրերին՝ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներին, դիվանագիտական կորպուսի անդամներին, մեր գործընկերներին և բարեկամներին՝ այս կարևոր օրը մեզ հետ միասին նշելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին՝ Հայաստանի անկախության ձեռք բերումից կարճ ժամանակ անց։ Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր գործընկերությունը հետևողականորեն զարգացել է քաղաքական, տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում։ Մեր քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է բազմաթիվ փոխադարձ այցելությունների և մեր երկրների բարձրագույն ղեկավարության միջև կայացած հանդիպումների շնորհիվ։ Առավել լայն ոլորտային սերտ համագործակցությունը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական փոխգործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակներում, ևս ավելի են ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերը։

Այսօր մեր երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ։ Մենք տեսնում ենք համագործակցության հետագա ընդլայնման զգալի ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունը, բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, կայուն զարգացումը և առևտուրը։ Գիտության, ճարտարագիտության և ֆինանսների ոլորտներում Շվեյցարիայի ձեռքբերումներն ու առաջատար դիրքը, համադրված Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական հատվածի և դինամիկ մարդկային ներուժի հետ, ստեղծում են փոխշահավետ համագործակցության նոր և խոստումնալից հնարավորություններ։

Հայաստանը հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել տնտեսական զարգացումը և նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Կարծում եմ, որ սա նաև մեր երկու երկրների ընդհանուր տեսլականն է՝ հիմնված պատմական զարգացումների, մեր ընդհանուր արժեքների և, գուցե ամենակարևորը՝ մեր քաղաքացիների բարեկեցիկ ապագային միտված մոտեցման վրա: Ավելորդ է նշել, որ բազմաթիվ բարդ մարտահրավերների առջև կանգնած աշխարհում համախոհ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցությունը դարձել է առավել կարևոր, քան երբևէ:  

Տիկնայք և պարոնայք,

Եվ թույլ տվեք ավարտել ավելի անձնական և շատ պարզ մի նկատառումով. մոտ երկու շաբաթ առաջ ես այստեղ էի, և ամեն անգամ, երբ վերադառնում եմ Շվեյցարիա, այն ինձ ավելի շատ է տուն հիշեցնում, քան տարվա ընթացքում մեր այցելած որևէ այլ վայր: Պատճառն ակնհայտ է. դրանք ոչ թե այն գործոններն են, որոնց մասին ես խոսեցի, այլ հիասքանչ լեռնային տեսարանն ու բնությունը, որոնք շատ նման են Հայաստանին, ինչպես նաև ավանդույթների նկատմամբ հարգանքը:

Մարդկային ներուժի կարևորությունն ընդգծելով՝ կցանկանայինք նաև առանձնահատուկ հարգանքի տուրք մատուցել Շառլ Ազնավուրին, ով, ներկայացնելով մեր երկիրն այստեղ, մի երկրում, որը նույնպես նրան հարազատ և մտերիմ էր, արժանապատվությամբ ու մարդասիրությամբ մարմնավորում էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կենդանի կապը:

Եվս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր շվեյցարացի գործընկերներին՝ բարեկամության և համագործակցության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս օրվա կայացման գործում: 

Շնորհակալություն»: