Արաղչին Բայրամովի հետ հեռախոսազրույցում հերքել է Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ հարվածները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ հարված չի իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը բարիդրացիական քաղաքականությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է Ադրբեջանի հետ կապերի ընդլայնման բոլոր ոլորտներում։
Արաղչին Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ արկ չի արձակել՝ ասելով, որ Իրանի զինված ուժերը հետաքննություն են անցկացնում այդ հարցի շուրջ։
Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու համար։ Եվս 1 ԱԹՍ ընկել էր դպրոցի մերձակա տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհին։


















































Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արվարձաններին` թիրախավորելով «Հեզբոլլահի» ղեկավարներին
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով
ԱՄՆ-ի ավիակիրը հարվածից հետո փոխել է իր տեղակայման վայրը. ԻՀՊԿ
Հերքում ենք Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին ցանկացած հաղորդագրություն. Իրանի ՊՆ
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելա...
ՀՀ վարչապետն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյանը հերքել է X–ում տար...
Դա գին է, որ պետք է վճարենք՝ մեր գյուղերի տասնամյակներով շարունակվող դատարկման դիմաց․ փորձագետ
Իրանն սկսել է հարձակումների իններորդ ալիքն Իսրայելի դեմ. ԻՀՊԿ
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի՝ 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ