Իրանի ուշադրության կենտրոնում այժմ ինքնապաշտպանությունն է. Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան
Իրանի ուշադրության կենտրոնում այժմ ինքնապաշտպանությունն է, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ շեշտելով, որ «ճնշման եւ նմանօրինակ ագրեսիայի պայմաններում» բանակցությունները չեն կարող վերականգնվել։
«Եթե դադարեցնեն այս ագրեսիան, այն պահին կարող ենք մտածել բանակցությունները շարունակելու հնարավորության առկայության կամ դրա բացակայության վերաբերյալ»,- ասել է դեսպանը։
Խալիլ Շիրղոլամին նշել է, որ «ցանկացած բազա ցանկացած վայրում, որը օգտագործվել է լոգիստիկ, հետախուզական, թե օպերատիվ տեսանկյունից» Իրանի դեմ՝ կդառնա Իսլամական Հանրապետության զինված ուժերի հակահարվածի «լեգիտիմ թիրախ»։
Դիվանագետը հույս է հայտնել, որ տարածաշրջանային ոչ մի երկիր լոգիստիկ կամ այլ տեսանկյունից չի աջակցի և իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ հարձակման նպատակով, եւ «նույնիսկ ակամա ինքն իրեն չի ներքաշի այս ագրեսիվ գործողությունների և պատերազմի մեջ»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո