Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այսուհետ «Հեզբոլլահ»-ի ղեկավարն իրենց համար ոչնչացման թիրախ է
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ արմատական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը այսուհետ վերածվել է իրենց համար ոչնչացման թիրախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ում։
«Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը բարձր գին կվճարի Իսրայելի ուղղությամբ կրակոցների համար, և Նաիմ Կասեմը՝ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը, որը կրակոցներ արձակելու որոշում կայացրեց Իրանի ճնշման տակ, այսուհետ ոչնչացման թիրախ է», - գրել է Կացը։
Նա հայտարարել է, որ Իսրայելն ամեն գնով պաշտպանելու է իր քաղաքացիներին։ «Հեզբոլլահ»-ը մարտի 2-ին իսրայելական կողմի դեմ կրակ է բացել ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։
Ի պատասխան դրա՝ Իսրայելը հարձակումներ է իրականացրել Լիբանանի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 149-ը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին