Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունը Ժոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում են ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Գվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել է Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները Նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը Հրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկան Ինչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում

Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունըԺոաու Կանսելուն և Ռոդրին արդեն Կատալոնիայում ենՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԳվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել էՓաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացներըՆորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊԲարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ ԵվդոկիմովըԹուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունըՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՀրշեջ-փրկարարները կանխել են Օձուն բնակավայրում բռնկված հրդեհի տարածումը․ տուժածներ չկանԻնչպիսին է համացանցի ազդեցությունը երեխաների վրա տարբեր տարիքային փուլերում Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես «Օլիմպիակոս»-ի ֆուտբոլիստ էԸնթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարՀայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններումԱՄՆ արդարադատության նախարարությունը թույլ կտա ամերիկացիներին վերականգնել զենք կրելու իրավունքըԻսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտությունՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենինԹրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. ՔուշներՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել էՊետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցումԻրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենաՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերըՆորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո ՑուցուլյանՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՆավթի գինը հասել է վերջին շաբաթների առավելագույնինԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում ենՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբիցԶբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ․ գործունեություն իրականացնողները կգրանցվեն միասնական տվյալների շտեմարանումԵրևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմովԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատմանՄոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբԹաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետԱնիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԼոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն ՄկրտչյանԱրարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՓրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանըՓրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել ենԹրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնինԴատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագայինՄ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՊաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականության

Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան

Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները: Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Ստանում ենք հազարավոր առաջարկներ բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով տեղական և համահայկական խնդիրներ, դառնալով հայկական աշխարհը Հայաստանի շուրջ միավորող ծրագրային առանցք։ Այն մեկ օրվա համար չէ, մեկ ընտրության համար չէ, այն մեր՝ առաջ գնալու, մեջքներս ուղղելու, հզորանալու և խեղճությունը հաղթահարելու միասնական ճանապարհի մասին է։

Երաշխավորում եմ. նախաձեռնության համակարգող խորհուրդը ոչ մի առաջարկ չի անտեսելու, բոլորը հետաքրքիր գաղափարներն ունենալու են իրենց շարունակությունը՝ դրանով նպաստելով Հայաստանի և հայկական աշխարհի վերածնմանը։

Ես ինքս պատրաստվում եմ շրջել մեր գյուղերով ու քաղաքներով: Ցանկացած բնակավայր, որտեղ մարդկանց մոտ կա ինձ հետ հանդիպելու, իրար աչքերի մեջ նայելով բարդ հարցերի մասին պարզ-շիտակ խոսելու ցանկություն՝ ես կգամ։

Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ոչ՝ քաղցր խոսքեր։ Կգամ մենակ, կգամ թիմով։ Պատրաստ եմ հանդիպել-խոսել թե´ գյուղամիջում, թե´ հանդում, թե´ բակում, թե´ մի սովորական-ազնիվ հայի տանը, թե´ դահլիճում, որտեղ ասեք։ Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները։ Իսկ լուծումներ, հավատացնում եմ բոլոր հարցերն ունեն։ Եվ հենց այդ լուծումները գտնելու համար է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը»,- գրել է Գագիկ Ծառուկյանը: