Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ Պապոյան
Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, և հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել հենց վաղը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը «ուղղված չէ»։
«Այստեղ նորություն չկա այն իմաստով, որ մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, և մենք պատրաստ ենք հենց վաղն էլ կնքել խաղաղության պայմանագիրը։ Ե՛վ հայտարարության մեջ, և՛ մեր մոտեցման, և՛ մեր դիրքորոշման մեջ ոչ մի նորություն չկա, և մենք շարունակում ենք կարծել, որ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը անգամ այս վիճակով, որովհետև մեր Սահմանադրական դատարանը տվել է հստակ գնահատական, որ դա չի հակասում»,- ընդգծեց Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և բանակցային գործընթացը շարունակվում է։ «Մենք տեսնում ենք, որ կա գործընթաց, և այդ գործընթացը բավականին լավ տեմպերով առաջ է գնում։ Փաստ է նաև, որ հաստատվել է խաղաղություն, փաստ է նաև, որ սահմանին զինվորներ այլևս չեն զոհվում, փաստ է նաև, որ մեծ ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ հիմնականում ամերիկյան ներդրումներով, որոնք, իմ կարծիքով, ամենամեծ երաշխիքն են տարածաշրջանում տևական խաղաղության և Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- նշեց Պապոյանը։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության մեջ առկա ձևակերպումները, որոնք, ըստ նրա, վերաբերում են Ղարաբաղին, մնում են «կարմիր գիծ» Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ առանց այդ փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ