Ռուսաստանը Ուկրաինայի համար ևս մեկ անգամ բացում է հումանիտար միջանցք
Մարտի 9-ին ժամը 10։00-ից սկսած Ռուսաստանը կրկին կբացի միջանցք հումանիտար օգնություն ցուցաբերելու համար՝ ուկրաինական տարբեր քաղաքների համար, հայտնում է «Vesti.ru» լրատվականը։
Ուկրաինայում մարդասիրական արձագանքման համակարգող շտաբը հայտնում է՝ այդ քայլը կձեռնարկվի, չնայած այն բանին, որ Կիևը բազմիցս խափանել է խաղաղ բնակչության և օտարերկրացիների տարհանումը։
Կիևի և մոտակա բնակավայրերի բնակիչները միջանցքներից մեկով կկարողանան հասնել բելառուսական Գոմել։ Այնուհետև փախստականները կտեղափոխվեն Ռուսաստան կամ Ուկրաինայի հարավ՝ Կիևի հետ համաձայնությամբ։
Սումի քաղաքից հնարավոր կլինի տարհանում դեպի Պոլտավա և Բելգորոդ, իսկ Խարկովից դեպի Բելգորոդ:
Մարիուպոլից կբացվի միանգամից երկու երթուղի` Դոնի Ռոստով և Զապորոժիե: Ուկրաինական կողմի
հետ համաձայնությամբ հումանիտար միջանցքներ կարող են կազմակերպվել նաեւ այլ քաղաքներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով