Պետդեպարտամենտն ընդունել է, որ Ուկրաինայում կենսաբանական զենք են մշակել եւ փորձարկել (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ, և Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են, որպեսզի այնտեղ կուտակված նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքում:
Սենատի լսումների ժամանակ Նուլանդին հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կա՞: «Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների հնարավորություններ։ Մենք մտահոգված ենք, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել, ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես կանխել այս հետազոտական նյութերից որևէ մեկը ռուսական ուժերի ձեռքն ընկնելը»,- պատասխանել է Նուլանդը:
Ռուսաստանը նախկինում քանիսց հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների շահագործման վրա, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմական կենսաբանական ծրագրին։ Նուլանդը, փաստացի, հենց դա էլ խոստովանել է:
Միայն թե բոլոր միջազգային օրենքներով կենսաբանական զենքն արգելված է, այդ թվում՝ դրանց մշակումները: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունը, կապված Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության փաստերի հետ, չի բացառում խորհրդատվական մեխանիզմի գործարկումը՝ «Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին» կոնվենցիայի (BTWC) շրջանակներում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իր հերթին, մեկնաբանելով Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների մասին տեղեկատվությունը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիզցյանը հորդորեց ԱՄՆ-ին՝ պարզաբանել իր կենսաբանական ռազմականացման գործունեությունը ԱՄՆ-ում և արտերկրում:
Երեւի ավելորդ չէ հիշեցնել, որ նման լաբորատորիաներ, բացի Ուկրաինայից, ԱՄՆ-ն գործարկել է Հայաստանում, Վրաստանում եւ այլն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով