Նավթի համաշխարհային գները հասնում են ռեկորդային առավելագույնի
Համաշխարհային ֆոնդային շուկաները երեքշաբթի նվազում են գրանցել, մինչդեռ նավթի գները հասնում են ռեկորդային առավելագույնի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի եւ այլ էներգակիրների ներմուծումը, ինչը խթանել է անկայունությունը եւ ինֆլյացիայի շուրջ մտավախությունները, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է ռուսական նավթագազային էներգառեսուրսների ներկրումը։ Բայդենի ելույթից քիչ առաջ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մինչեւ 2022թ․ վերջը աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի եւ նավթամթերքների ներմուծումը։
Morning Consult-ի աշխարհաքաղաքական ռիսկերի վերլուծության ղեկավար Ջեյսոն Մաքմանը ուշագրավ է անվանել ռուսական նավթի ներմուծման ԱՄՆ արգելքը, սակայն ասել է, որ «իսկական խոչընդոտը» կլինի Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրների ներմուծման արգելքը:
«Հաշվի առնելով Եվրոպայի համեմատաբար մեծ կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից՝ նման քայլը, եթե այն իրականացվի, զգալի տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներ կունենա»,- ասել է Մաքմանը:
Նման արգելքի բացակայության դեպքում շուկաները դրականորեն են արձագանքել ԱՄՆ-ի արգելքին՝ փոխելով ուղղությունը եւ փոքր-ինչ բարձրանալով կեսօրվա սակարկումներում:
MSCI համաշխարհային ֆոնդային ինդեքսը, որը հետեւում է 50 երկրներում բաժնետոմսերին, ավելացել է 0,44 տոկոսով։
Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել է 444,6 կետով կամ 1,35 տոկոսով, S&P 500-ը՝ 48,35 կետով կամ 1,15 տոկոսով, իսկ Nasdaq Composite-ը՝ 229,16 կետով կամ 1,79 տոկոսով։ STOXX 600 ինդեքսը նվազել է 0,51 տոկոսով:
Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի ակտիվների կառավարման UBS ստորաբաժանման ներդրումային հարցերով գլխավոր տնօրեն Սոլիտա Մարչելլին հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում նավթի գների աճը մեծությամբ երկրորդ թռիչքն է վերջին 30 տարվա ընթացքում, եւ, հավանաբար, կպահպանվի՝ շուկայի մշտական անկայունություն առաջացնելով:
«Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի արագ հանգեցրեց նավթի գների բարձրացման, քան սպասում էինք մինչ այդ, բայց մենք նախկինի պես կտեսնենք հում նավթի պահանջարկի եւ առաջարկի կոշտ հավասարակշռություն աշխարհում, անգամ եթե մարտական գործողությունները դադարեն եւ մրցանակը հում նավթի հետ կապված աշխարհաքաղաքական վտանգի համար նվազի»,- ասել է Մարչելին։
Նավթի գինը ԱՄՆ-ում վերջերս ավելացել է 2,29 տոկոսով՝ մեկ բարելը 122,13 դոլար, այն դեպքում, երբ սփոթային ոսկու գներն ավելացել են 1,9 տոկոսով՝ մեկ ունցիան 2035,30 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսան (LME) երեքշաբթի դադարեցրել է նիկելի աճուրդներն այն բանից հետո, երբ գները ընդամենը մի քանի ժամում կրկնակի բարձրացել են՝ հասնելով ռեկորդայինի՝ մեկ տոննան 100 000 դոլարի։
UBS Global Wealth Management-ը խորհուրդ է տվել չեզոք վերաբերմունք ցուցաբերել բաժնեթղթերի հանդեպ եւ հաճախորդներին խորհուրդ է տվել պահել հումքային ապրանքները, էներգետիկ բաժնետոմսերը եւ ԱՄՆ դոլարը որպես պորտֆելային հեջավորում կարճաժամկետ հեռանկարի համար։
Նավթի եւ հումքային այլ ապրանքների գների բարձրացումը խորացրել է ներդրողների մտահոգությունները գլոբալ գնաճի հետ կապված։ Սպասվում է, որ այս շաբաթվա տվյալները կվկայեն այն մասին, որ սպառողական գների ինդեքսն ԱՄՆ-ում փետրվարին տարեկան կտրվածքով ավելացել է 7,9 տոկոսով՝ հունվարի 7,5 տոկոսի համեմատությամբ։
Գերմանիայի էտալոնային պետական փոխառությունների եկամտաբերությունը կտրուկ ավելացել է, իսկ եվրոգոտու շուկայի երկարաժամկետ գնաճային ակնկալիքների ցուցանիշը բարձրացել է ամենաբարձր մակարդակին 2013 թվականից ի վեր։
ԱՄՆ 10-ամյա գանձապետական փոխառությունների եկամտաբերությունը կազմել է 1,868 տոկոս։
Եվրոն թանկացել է 0,75 տոկոսով՝ 1, 0933 դոլար, անցած շաբաթ 3 տոկոս անկումից հետո, երբ մակարդակն ամենացածրն էր 2020թ. կեսերից սկսած։
Դոլարի ինդեքսը ընկել է 0,32 տոկոսով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով