ԱՊՀ երկրներում բողոքի տրամադրությունները ակտիվացնելու փորձեր են արվում՝ իրավիճակը ապակայունացնելու համար
ԱՊՀ երկրներում ծայրահեղական կազմակերպությունների կողմից բողոքի տրամադրությունները ակտիվացնելու փորձեր են արվում՝ իրավիճակը ընդհուպ պետական հեղաշրջում ապակայունացնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոյում՝ Համագործակցության երկրների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների XV ժողովում կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոեւի ներկայացրած զեկույցի արդյունքներով:
«Արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ Համագործակցության երկրներն այսօր բախվում են նաեւ մի շարք ներքին մարտահրավերների, որոնք առաջին հերթին կապված են հասարակությանը բողոքի տրամադրություններ ներշնչելու եւ իրավիճակն ընդհուպ հեղաշրջում ապակայունացնելու նպատակով դրանք օգտագործելու ծայրահեղական կազմակերպությունների փորձերի հետ,- հայտնել են կենտրոնում,- Դրա օրինակն են հունվարյան իրադարձությունները Ղազախստանի Հանրապետությունում, որտեղ արմատականները փորձեցին օգտվել ժողովրդի դժգոհությունից»։
Միեւնույն ժամանակ, Հակաահաբեկչական կենտրոնը կանխատեսում է տեղեկատվական տարածքում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հետագա աճ՝ ներառյալ քարոզչությունը, հավաքագրումը եւ դրամահավաքը, ինչպես նաեւ ապատեղեկատվության օգտագործումը։
Սիսոեւը նաեւ նշել է Համագործակցության երկրների սահմաններին աշխարհում իրավիճակի սրման պատճառով աճող լարվածությունը։
Հակաահաբեկչական կենտրոնը կանխատեսում է Աֆղանստանում հակաթալիբական դիմադրության աճ եւ զենքի, թմրանյութերի ու մարդկանց առեւտրի շուկաների վերաձեւում։
«Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում իրավիճակը Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում անկայուն կմնա։ Դրա հնարավոր սրման համար կան մի շարք նախադրյալներ, այդ թվում՝ հումանիտար ճգնաժամի սրումը, հակաթալիբական դիմադրության ուժեղացումը, «Թալիբան»-ի եւ այլ ահաբեկչական խմբերի միջեւ աճող առճակատումը, զենքի, թմրանյութերի եւ մարդկանց առեւտրի հանցավոր շուկաների վերաձեւումը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով