Մոսկվան էլ ավելի պետք է շահագրգիռ դառնա վերազինելու հայկական զինված ուժերը. Վարդան Ոսկանյան
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ հավաքական Արևմուտքը փաստացի համատարած տնտեսական պատերազմ է սկսել Ռուաստանի դեմ։ Այս մասին Տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս խորապատկերին Եվրոպական Միության պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ փորձելու են, ի հաշիվ ռուսական գազի, մեծացնել այս էներգակրի ներկրման ծավալներն Ադրբեջանից և Ալժիրից, իսկ Բաքվի բռնապետական վարչախումբը կարծես ամենևին դեմ չէ այս հարցում միանալու Մոսկվայի հակառակորդներին։
Եթե Ալժիրի վրա ազդելու որևէ արդյունավետ լծակ Ռուսաստանը չունի, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի պարագայում դաշնակից Հայաստանի և Արցախի հանրապետությունները, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և այլ գործիքակազմեր, կարող են պատվար հանդիսանալ Հարավային Կովկասում Բաքվի բռնապետի նաև հակառուսական նկրտումների դեմ։
Ուստի, հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ՝ Մոսկվան պետք էլ ավելի շահագրգիռ դառնա ոչ միայն վերազինելու և արդիականացնելու հայկական զինված ուժերը, այլ նաև դիտարկելու Արցախից բռնազավթված տարածքների ապաբռնազավթման և ապաադրբեջանականացման հնարավորությունները։
Սակայն այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև հայկական կողմից գործուն և քրտնաջան աշխատանք, որովհետև մարտահրավերներին զուգահեռ ստեղծվել են նաև նոր հնարավորություններ»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով