Ռուբլու անկման պատճառները
Այսօրվա ռուբլու ընկնելու պատճառները։ Հղումը ներքևում։
Պատճառը այն չի որ Ռուսաստանի ԿԲ-ն փող չունի ( ունի ու բավականին շատ ) այլ այն որ դրանք սառեցվել են ու չի կարող ինտերվենցիա անել։
Սա իհարկե լուրջ հարված է Ռուսաստանին բայց սա նաև լուրջ խնդիր է հենց արևմուտքի համար։ Որովհետև ներկայիս միջազգային ֆինանսական համակարգի հիմքերը դրվեցին Բրետոն Վուդսում 1944-ին, որն էլ տարբեր փոփոխություններով աշխատում է մինչև հիմա։ Չնայած մերթ ընդ մերթ դժգոհողներ են լինում, բայց այն փոխելու առանձնապես ստիմուլ չկա։
Բայց այսուհետ ցանկացած լուրջ պետության համար պարզ է, որ իրեն այլընտրանքային ֆինանսական համակարգ է պետք եթե մտադիր է պաշտպանել իր քաղաքական ինքնաբավությունը։ Ու այդպիսի այլընտրանքային ինֆրաստրուկտուրա մանրից ստեղծում է Չինաստանը։ Ի դեպ SWIFT-ի այլընտրանք էլ ոնց որ առաջանում է CIPS անունով։ Սա բազմապատիկ անգամ ավելի լուրջ խնդիր է արևմուտքի համար քան նույնիսկ մի ամբողջ Ուկրաինա կորցնելը։ Չինաստանն էլ սա լավ հասկանում է։ Որովհետեւ ինքն էլ հսկայական դոլարային ռեզերվներ ունի։ Եվ իր համար պարզ է, որ Թայվան հետ բերելու մասին խոսք չի կարող լինել եթե դեռ չկա այլընտրանքային ֆինհամակարգ։ Դե Արևմուտքի դոլարային թևի համար էլ ֆինհամակարգի մենաշնորհը կենաց ու մահու խնդիր է։ Եվրո թևի համար ոչ այդքան սուր։ Բոլորի համար հարցերը շատ սուր են դրված։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով