Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին Թրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNN Դեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. Axios Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով Վերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով Յաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի Հայաստան

Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը
Հայաստան

«Սասնա ծռեր» կոչվածն Ադրբեջանի հետ սինքրոն աշխատում է հակառուսական տրամադրությունների տարածման հարցում

2022թ. փետրվարի 23-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ կազմված 43 հոդվածից: Հռչակագրի 11-րդ կետը նախատեսում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։

Ուշագրավ է, որ նույն բովանդակությունն ունի 100 տարի առաջ՝ 1921 թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 8-րդ կետը, որում ասված է. «Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տարածքում թույլ չտալ մյուս երկրի կառավարության դերին, կամ նրա տարածքի մի մասին հավակնող կազմակերպության կամ խմբի ձևավորում կամ առկայություն, ինչպես նաև մյուս երկրի դեմ պայքարելու նպատակ ունեցող խմբի առկայություն»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ռուս-ադրբեջանական վերջերս ստորագրված հռչակագրին և, մասնավորապես, 11-րդ կետին, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն ընդգծեց, որ այս դրույթով Մոսկվան պաշտպանում է իր շահերը, որովհետև ուղղված է Ադրբեջանում օր օրի թափ հավաքող հակառուսական տրամադրությունների զսպմանը, ինչն իր հերթին՝ ուղղորդվում է Թուրքիայից։

«Հաշվի առնելով Ադրբեջանում ընդդեմ Ռուսաստանի ծավալվող մարտահրավերները՝ պետք է ընդգծեմ, որ պատերազմի ավարտից հետո հակառուսական քարոզը Ադրբեջանում բավականին մեծ ծավալների է հասել։ Ռուսաստանը սա շատ լավ է հասկանում և գիտակցում է, որ թուրքական գործոնի ակտիվացման հետ փորձ է արվելու Հարավային Կովկասից իր դերը նվազեցնելու, ուստի այս կետով Ադրբեջանից պահանջում է, որ այդ կազմակերպությունները կամ փակվեն, կամ դրանց նկատմամբ սանկցիաներ կիրառվեն։ 

Սա ուղղված է ավելի շատ Թուրքիայի դեմ։ Ուշագրավ է, սակայն, որ պատերազմի ավարտից հետո հակառուսական տրամադրությունների աճ կա նաև Հայաստանում։

Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում հակառուսական տրամադրություններն ապահովող թևերը փոխկապակցված են։

Ցավով պետք է նշեմ, որ «Բևեռ» կամ «Սասնա ծռեր» կոչված անհասկանալի կառույցը չի ծառայում ՀՀ ազգային շահին և հակառուսական ալիք է գեներացնում։

Հատկանշական է, որ այդ կառույցում գտնվող մարդիկ կան, որոնց ընտանիքի անդամները Հայաստանում չեն, ուստի նրանք թքած ունեն, թե ում տղան կզոհվի առաջնագծում։

Ու, փոխանակ, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները մեր նկատմամբ, ամեն բան անեն այն կոտրելու համար, անում են հակառակը»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ այդ կառույցի անդամներն ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հակառուսական բովանդակության հարցազրույցներ են տալիս, ինչն էլ այդ տելեգրամյան ալիքների միջոցով ստանում է շատ մեծ տարածում։

«Բևեռ» կամ «Սասնա ծռեր» կոչվածն Ադրբեջանի հետ սինքրոն աշխատանք է տանում հակառուսական տրամադրությունների տարածման հարցում. սա ասում եմ շատ մեծ ցավով։ Այդ կազմակերպություններն աշխատում են ռուսների դեմ՝ փորձելով ադրբեջանցիների մոտ ապացուցել, որ անելու են ամեն ինչ, որ Հայաստանը կտրվի ռուսական ազդեցությունից»,- ասաց Դավթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում