Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել «Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին Առաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար Մոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ Գալջյան Ուկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը
Հայաստան

«Երբ Հայաստանը ոչինչ չի անում՝ Ռուսաստանին մնում է միայն պայմանավորվել Ադրբեջանի հետ». Հայկ Խալաթյան

Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Ուկրաինայում պատերազմի ելքը պարզ է, միայն ժամանակի հարց է, թե երբ ուկրաինական բանակի դիմադրությունը վերջնական կդադարի:

«Տարբեր ռազմական փորձագետներ, նույնիսկ արևմտյան, երեկ էին ասում, որ 96 ժամում Կիևը կվերցնեն ռուսական զորքերը: Միակ բանը, որ որոշ չափով խոչընդոտում է ռուսական բանակին, այն է, որ դեռ հրաման ու ցանկություն չկա տոտալ պատերազմ վարելու՝ ոչնչացնելով ուկրաինական բանակի ամբողջ անձնակազմը: Ռուսական զորքը աշխատում է, որ հնարավորինս քիչ զոհեր լինեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ անտրամաբանական կլինի, եթե ռուսական կողմը հիմա պայմանագիր ստորագրի և հանգիստ հետ քաշվի Ուկրաինայից. «Չեմ բացառում, որ ժամանակավոր կառավարություն կստեղծվի, Ուկրաինայի օրենսդրությունը կփոխվի, ֆեդերալիզացիա կլինի, պրոռուսական իշխանություն կբերվի Կիևում: Եթե ռուսական կողմը այդ ամենը չանի, զարմանալի կլինի՝ ինչու են նման պատերազմի գնացել երկու եղբայր ժողովուրդները: Դրանից հետո չի բացառվում նույնիսկ միութենական պետության ստեղծումը»:

Հայկ Խալաթյանն ընդգծեց՝ Արևմուտքը փորձում է Ուկրաինայից Ռուսաստանի համար նոր Աֆղանստան սարքել. 

«Ուկրաինայում ավելի շատ կատարում էին Վաշինգտոնի և Լոնդոնի հրահանգները, և ոչ ոք չէր մտածում, որ կարող է մի օր Ռուսաստանը այսպիսի կոշտ պատասխան տա, որը շատ սպասելի էր: Նույն Պուտինին և ՌԴ ներկայիս իշխանություններին շատերը քննադատում էին, որ 2014-15թթ., երբ կարելի էր Ուկրաինայի հարցը շատ հանգիստ լուծել, ռուսական իշխանությունը փորձեց գնալ այսպիսի կոմպրոմիսի, հնարավորություն տվեց Ուկրաինայի իշխանություններին ստորագրել Մինսկի համաձայնագրերը և չվերցրեց իր վերահսկողության տակ Ուկրաինան, որը շատ ավելի հեշտ էր: Դրա համար եմ ասում՝ այս անգամ, հաշվի առնելով և այդ սխալը, և 2008թ. Վրաստանի սխալը, երբ նույնկերպ քննադատում են, որ՝ եկաք-հասաք Թբիլիսիի մոտ, չփոխեցիք իշխանությունը, և հիմա Վրաստանը մինչև այժմ հակառուսական տրամադրություններ ունի, այդ սխալը Մոսկվայում հաշվի կառնեն և չեն կրկնի»:

Նա մանրամասնեց, թե այս զարգացումներում ինչ սպառնալիքներ կան Հայաստանի համար. «Այս պատերազմից օրեր առաջ Ալիևն էր Մոսկվայում, լուրջ փաստաթուղթ ստորագրեց Ռուսաստանի հետ: Ի տարբերություն Ուկրաինայի իշխանությունների՝ պետք է ընդունել, որ մեր թշնամին շատ հմուտ դիվանագիտական աշխատանք է տանում և փորձում է զոհ չդառնալ այդ բախմանը: Ես փորձում եմ ռուս գործընկերներիս հետ քննարկել, հարցնում եմ՝ հիմա ո՞նց եք պատկերացնում՝ Ադրբեջանը և՛ ՌԴ-ի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է, և մեծամասամբ ԱՄՆ-ին օգնում է տարբեր հարցերում, ոչ ոք չի պատասխանում: Ես ոնց հասկանում եմ՝ Ալիևը փորձելու է ժամանակ շահել, տեսնել՝ ով է հաղթող դուրս գալիս այս իրավիճակից: Եթե Ռուսաստանն է հաղթող դուրս գալիս, ապա Ադրբեջանը շատ լուրջ ընտրության առաջ է կանգնելու, որովհետև բոլոր հետխորհրդային երկրները պետք է կողմնորոշվեն՝ Ռուսաստանի՞ հետ են, թե՞ Արևմուտքի: Ադրբեջանում այդ ընտրությունը շատ ավելի բարդ է լինելու: Մեզ համար երկու վտանգ կա. Եթե Ադրբեջանն ընդունում է Ռուսաստանը, չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին պարգևատրելու համար Արցախի հարցը լուծել ի օգուտ Ադրբեջանի, մանավանդ, որ հայկական իշխանությունները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս: Դա է մեր ամենամեծ խնդիրը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները որևէ կարմիր գիծ Մոսկվայի հետ հարաբերություններում չեն գծում և չեն փորձում պաշտպանել Հայաստանի շահերը: Այս պարագայում, եթե մի կողմը դեմ չէ, իսկ Ադրբեջանը պահանջում է Արցախը, բոլորի համար հասկանալի է, որ գայթակղությունը մեծ է լինելու Մոսկվայի՝ սիրաշահել Ադրբեջանին»:

Նա պարզաբանեց, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Ադրբեջանը Թուրքիային ընտրի. «Այդ դեպքում չի բացառվում, որ փորձեն ուժային ակցիաների գնալ և՛ Արցախում, և՛ Հայաստանի սահմաններին: Պատկերացրեք՝ 3-4 տարի հետո Ադրբեջանը հրաժարվի ռուս խաղաղապահների մանդատից, Ռուսաստանը դրանից հետո ի՞նչ է անելու: Դրա համար եմ ասում՝ մենք շատ բարդ իրավիճակում ենք: Ներկայիս իշխանությունները, ինչպես նախկինում իրենց անհեթեթ, սխալ քաղաքականությամբ՝ բերեցին մեզ նման կատաստրոֆիկ իրավիճակի, ապա այժմ նրանց պասիվ և ոչ հմուտ արտաքին քաղաքականությունը կարող է մեզ համար լուրջ խնդիրներ ստեղծել, և չգիտեմ՝ ոնց ենք մենք այդ խնդիրները լուծելու հետագայում»:

Հայկ Խալաթյանը նկատեց՝ հայկական կողմը բազմիցս հնարավորություններ է ունեցել խնդիրներ ստեղծել ռուս-ադրբեջանական հարաբերություններում. «Դա կարող էր քաղաքական հետևանքներ ունենալ ներկա իշխանությունների համար, բայց կբխեր մեր շահերից: Ես մի քանի անգամ կրկնել եմ՝ եթե Հայաստանը օգնության համար պաշտոնապես դիմեր Ռուսաստանին, Ռուսաստանը նույնիսկ դժգոհ լինելով՝ ստիպված էր լինելու իր երեսը փրկելու համար այդ օգնությունը տրամադրել, որովհետև նա չի կարող թույլ տալ, որպեսզի աշխարհում ընկալվի, որ իր դաշնակիցը պաշտոնապես դիմեց, ինքը չօգնեց:

Նրանք միշտ ասում էին, որ որևէ պարտավորություն չունեն Արցախի նկատմամբ, որ իրենց պարտավորությունը միայն Հայաստանի նկատմամբ է: Այդ պարագայում և՛ մայիսյան դեպքերը, և՛ նոյեմբերի 16-ի մարտերը, ես նույնիսկ չեմ էլ խոսում 44-օրյա պատերազմից, որի ժամանակ նույնիսկ Ադրբեջանը խոստովանեց, որ պրեվենտիվ նկատառումներից ելնելով՝ հարված էր հասցրել մեր հրթիռային համալիրներին՝ Վարդենիսում տեղակայված. Դա պետք էր օգտագործել, ասել՝ ագրեսիվ ակտ է տեղի ունեցել մեր նկատմամբ, մենք պահանջում ենք ռազմական օգնություն, ինչպես դա արեցին Ղազախստանի իշխանությունները: Երբ մենք ոչ մի բան չենք անում, Ռուսաստանին դա ձեռնտու է. Մոսկվային մնում է միայն պայմանավորվել Բաքվի հետ: Իսկ Բաքուն փորձելու է առավելագույնը ստանալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում